14:13 02.03.2019
Մոսկվայում 79 տարեկանում մահկանացուն է խորհրդային և հայ քաղաքական-կուսակցական գործիչ, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
«Ռուսաստանում Հայաստանի դեսպանության անունից մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Սուրեն Հարությունյանի հարազատներին ու մտերիմներին»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ:
Ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 5-ին։ 1961 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնական-անասնաբույժի որակավորմամբ։ 1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։ Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամ։ Եղել է ԽՄԿԿ անդամ։ 1967-1970 թվականներին աշխատել է ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, 1970-1978 թվականներին՝ ՀամԼԵԿԵՄ կենտկոմի քարտուղար։
1978-1986 թվականներին աշխատել է ԽՄԿԿ կենտկոմի ապարատում, 1986-1988 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1988-1990 թվականներին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ընտրվել ՀԽՍՀ 7-րդ և 11-րդ գումարումների Գերագույն Խորհրդի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։
1990 թվականին հանրապետությունից դուրս դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ Սուրեն Հարությունյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։ 1991-1999 թվականներին աշխատել է ՌԴ ԱԳՆ համակարգում, 1999-2003 թվականներին եղել է՝ ՀՀ դեսպան Բելառուսում և ՀՀ ներկայացուցիչ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում:
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...
21:40 01.07.2025
Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական անվտանգության նախարարության շահերից բխող […] ...
21:30 01.07.2025
ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումըՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...
21:18 01.07.2025
ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցըԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
21:05 01.07.2025
Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղելՀայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...