15:03 05.03.2019
Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, սակայն այս պահին բանակցություններ չեն վարվում: Մոսկվայում «Լազարևյան ակումբի» երկրորդ նիստի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է «Զենիթ»-ի նախագահ, «Գազպրոմ» ընկերության նախկին փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:
«Եվրոպական առաջնությունների բոլոր առաջատար ֆուտբոլիստները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Թիմը կառուցելու հեռանկարի տեսանկյունից անպայման պետք է ներգրավել այդպիսի մակարդակի ֆուտբոլիստների: Պարզ է, որ նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», ունի գործող պայմանագիր, գտնվում է իր մարզավիճակի գագաթնակետում է: Նա 30 տարեկան է, և հաշվի առնելով նրա ֆիզիկական տվյալները, հեշտությամբ կարող է մինչև 35 տարեկանը խաղալ, ինչպես մեզ մոտ խաղում են Ալեքսանդր Անյուկովը, Յուրի Ժիրկովը: Խոսք չկա այն մասին, որ նա իր խաղամակարդակով իր տեղը կգտնի մեր թիմի կազմում: Ես կարծում եմ, որ նրա համար հեշտ կլինի «Զենիթ»-ի խաղին ադապտացվելը»,- ասաց Մեդվեդևը:
«Զենիթ»-ի նախագահն ընդգծեց, որ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու բանակցություններ այս պահին չեն վարում: Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե երբ այդ հարցով բանակցություններ կսկսեն՝ նշելով, որ մինչև ակումբի տրանսֆերային քաղաքականությունը որոշակիացնելը որևէ այլ բան չի կարող ասել:
11:18 24.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին11:07 24.06.2025
Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄԻսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...
10:55 24.06.2025
Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակԻսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...
10:43 24.06.2025
Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի ենՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները ...
10:34 24.06.2025
Հրդեհ Հերհեր գյուղումՀունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...
10:21 24.06.2025
Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
10:10 24.06.2025
Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...