Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնը դարձյալ թափուր է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+36.09 oC

Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնը դարձյալ թափուր է

15:30 06.03.2019

Այսօր անցկացվել է մրցույթ Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից:

Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր է անցած տարվա հուլիսի 12-ից, երբ լրացել էր նախկին տնօրենի աշխատանքային  պայմանագրի ժամկետը և նոր պայմանագիր նրա հետ չէր կնքվել: Իսկ պատճառն առողջության կենտրոնում անցկացված աուդիտն էր, որի ընթացքում պարզվել էր` աշխատողների աշխատավարձերը չեն վճարվել, և քրեական գործ էր հարուցվել:

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ նախկին տնօրեն Սուսաննա Պետրոսյանը տնօրենի պաշտոնի հավակնորդներից մեկն էր: Նրանից բացի, հայտ էր ներկայացրել նաև հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Մելիքյանը, որը մրցույթի երկրորդ փուլում դուրս է մնացել պայքարից:

Բոլոր փուլերը հաղթահարել և առողջության կենտրոնի զարգացման ծրագիր է ներկայացրել նախկին տնօրենը, որը, սակայն, չի ընտրվել հանձնաժողովի քվեարկության արդյունքներով: Նրա օգտին կողմ քվեարկել է հանձնաժողովի 3, իսկ դեմ՝ 4 անդամ:

Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնը շարունակում է մնալ թափուր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Բարսեղյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

17:41 23.07.2025

Տիգրան Բարսեղյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Սլովանը» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է «Զրինսկիին»: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը այս խաղում գոլի և գոլային փոխանցման հեինակ է դարձել։ «Սլովանի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի տեսությունը: ...

Անձը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ

17:30 23.07.2025

Անձը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու կողմից վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկության մասին, հանդիպել է վերջինիս հետ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներկայացրել այն մասին, թե իբր հանդիսանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աբովյանի հաշվառման-քննական բաժանմունքի պետի տեղակալը: Միաժամանակ վստահեցրել է, որ 300․000 ՀՀ […] ...

Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

17:17 23.07.2025

Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչը 11։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, իսկ ժամը 12:00-ից մինչը 12։30-ն ընկած ժամանակահատվածում Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Պարեկային ծառայությունը համալրվում է․ ևս 127 պարեկ ծառայություն կիրականացնի Երևանում և մարզերում

17:05 23.07.2025

Պարեկային ծառայությունը համալրվում է․ ևս 127 պարեկ ծառայություն կիրականացնի Երևանում և մարզերում

ՆԳՆ բարեփոխումների շրջանակում շարունակվում է Պարեկային ծառայության համալրումը նոր որակավորում ստացած կադրերով։ ՆԳՆ կրթահամալիրում 127 սովորող կանցնի «պարեկ» որակավորմամբ ուսումնական ծրագիրը. նրանցից 95-ը քաղաքացիական անձինք են, 32-ը՝ ոստիկանության ծառայողներ։ Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ ևս հատկացվել էր կին դիմորդներին․ 20 կին կհամալրի Պարեկային ծառայության շարքերը։ Ոստիկանության ծառայողի երդման […] ...

Երևանում այսօր մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

16:58 23.07.2025

Երևանում այսօր մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Հուլիսի 23-ից Երևանում մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի 16 երկրի շուրջ 500 մարզիկ: Առաջնության հանդիպումները կանցկացվեն «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Համլետ Վարդանյանը, […] ...

«Մանիպուլյատիվ քարոզչության դրսևորում»․ Կառավարությունն անդրադարձել է Սյունիքն ԱՄՆ-ին զիջելու մասին լուրին

16:51 23.07.2025

«Մանիպուլյատիվ քարոզչության դրսևորում»․ Կառավարությունն անդրադարձել է Սյունիքն ԱՄՆ-ին զիջելու մասին լուրին

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ «Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար […] ...

BACK_TO_TOP