Դատարանը մերժեց «Սասնա Ծռեր»-ի գործերը մեկ վարույթում միավորելու պահանջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

Դատարանը մերժեց «Սասնա Ծռեր»-ի գործերը մեկ վարույթում միավորելու պահանջը

16:33 31.10.2017

Այսօր տեղի ունեցավ «Սասնա Ծռեր»-2-ի գործով հերթական դատական նիստը: Դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ մերժվեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ մասնատված երեք գործերը մեկ վարույթում միավորելու մասին: Պաշտպանական կողմը ցանկանում էր, որպեսզի նույն անձինք՝ վկաներն ու ամբաստանյալները հարցաքննվեն բոլոր երեք գործերով: Նրանց խոսքով՝ գործի մասնատմամբ խախտվում է գործի ամբողջականությունն ու լրիվությունը, արդար դատաքննության իրավունքը:  Սակայն մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ: Ըստ կողմի, գործեր առանձնացնելը չի կարող ազդել գործի լրիվության ու օբյեկտիվության վրա: Մեղադրող կողմը նշեց, որ մեկ գործով դատավճռով ոչ թե հաստատվելու է մեղադրանքը՝ նաև մյուս գործերով, այլ հաստատվելու է տվյալ գործով ամբաստանյալների մեղավորությունը:

Քանի որ գործերից մասեր առանձնացնելու որոշումը կայացվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից, դատարանը որոշեց, որ ինքն իրավասու չէ այլ դատարանի կայացրած որոշումը քննել:

Դատարանը մերժեց նաև ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի միջնորդությունն իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Չնայած ՄԻԵԴ-ը որոշել է ժամանակավոր միջոց կիրառելու ու նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու մասին, սակայն որոշումը մինչև օրս չի կատարվել: Պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքով՝ տվյալ դեպքում առկա են Մարդու իրավունքների կոնվենցիայի ոչ միայն հինգերորդ՝ ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունք, այլև երրորդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, խախտումներ:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

11:28 30.04.2025

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ «Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքից ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա»,- ասաց Հարությունյանը։ Արմենը Դանիելյանը […] ...

Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:18 30.04.2025

Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի երեք բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող և կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած-գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա հարթաշենցու վարած բեռնատարը, գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են […] ...

Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներ

11:07 30.04.2025

Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու […] ...

Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները․ Մայք Ուոլց

10:57 30.04.2025

Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները․ Մայք Ուոլց

Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները։ Այս մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք հստակեցրել ենք, որ Ուկրաինային ապագա օգնությունը պետք է ղեկավարի Եվրոպան», – ասել է Ուոլցը։ Ապրիլի 19-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...

Թրամփը կարծում է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ

10:52 30.04.2025

Թրամփը կարծում է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։ «Նա կցանկանար դադարեցնել պատերազմը։ Ես կարծում եմ՝ այո», – ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր առաջին նախագահական ժամկետի ավարտին ուկրաինական ճգնաժամի առաջացման հավանականություն անգամ չկար։ Նա նշել է, որ հակամարտությունը հնարավոր դարձավ նախկին […] ...

Հուսով եմ՝ նա գերազանց պաշտպանության նախարար է լինելու․ Թրամփը աջակցություն է հայտնել Հեգսեթին

10:45 30.04.2025

Հուսով եմ՝ նա գերազանց պաշտպանության նախարար է լինելու․ Թրամփը աջակցություն է հայտնել Հեգսեթին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած Signal Messenger-ում զրույցների հետ կապված սկանդալին, որին ներգրավված էր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ինքը հավատում է Հեգսեթի կարողությանը՝ դառնալ գերատեսչության լավ ղեկավար։ «Նա տաղանդավոր տղա է։ Նա երիտասարդ է։ Նա խելացի է, շատ կրթված։ Եվ ես կարծում եմ, որ նա շատ լավ, հուսով եմ՝ գերազանց պաշտպանության նախարար […] ...

BACK_TO_TOP