16:22 11.03.2019
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել նաև գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները՝ կառավարությունից պահանջելով հիմնավորել պետական տուրքի ավելացմանը: Օրենսդրական սպասվող փոփոխությունների դեպքում գրավատներն ու փոխանակման կետերը պետք է 60 անգամ ավելի տուրք վճարեն ներկայում գործող սակագներից, որը գրավատների դեպքում 100 հազար դրամն է, իսկ փոխանակման կետերի դեպքում՝ 50 հազարը:
Սրանից գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցներն անակնկալի են եկել, ասում են.
«100 հազար դրամ պետք է տանք, հասկանալի է, բայց ինչու 6 մլն դրամ, մանավանդ կան բանկեր, որ վճարում են ընդամենը 7 մլն»,- նշեց գրավատան աշխատակից Սիրակ Գյուլբուդաղյանը:
Մեկ այլ գրավատան տնօրեն` Աշոտ Պողոսյանը, նկատեց, որ նման թանկացումը կբերի սոցիալական լուրջ բեռի, որը կտանի այդ կազմակերպությունների փակման:
«Միանշանակ բոլոր գրավատները կփակվեն, փոխանակման կետերը ևս, որովհետև դա անբնական թիվ է, ոչ մեկ չի կարող այդքան գումարը վճարել, մոնոպոլիզացիայի կգնա»,- ասաց նա:
Փոփոխությունների դեպքում դրանք կդառնան տարեկան համապատասխանաբար 6 մլն և 3 մլն դրամ: Նրանց պարզաբանում չի տրվել, անհասկանալի է մնացել փոփոխության պատճառը, հետևաբար գրավատան տնօրեններից մեկը՝ Տիգրան Թումասյանն ասաց.
«Ուզում եմ հասկանալ՝ ինչի համար են բարձրացրել, ինչ հիմքեր են, գուցե իրենք ճիշտ են, չեմ կարող ասել, դա իմ գրպանին է խփում, գիտեմ, որ ես դուրս եմ գալու աշխատանքից»:
Փոխանակման կետերի դեպքում գումարը կկազմի 3 մլն դրամ, այսինքն՝ ներկայում նրանք վճարում են տարեկան 50 հազար դրամ տուրք: Փոխանակման կետի տնօրեն Լուսինե Չալաբյանը կարծում է, որ նույնիսկ դա հնարավոր չէ վճարել:
«Սա այնպիսի թիվ ՝ 3 մլն, որ նույնիսկ սակարկել 1 միլիոն, էլի ի վիճակի չի լինի փոխանակման կետը վճարել»:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Դավիթ Պիպոյանն այն կարծիքին է, որ այս իրավիճակը կարող է բերել ոլորտի մոնոպոլիզացման: Ասում է.
«Պետության դիրքորոշումը կարող եմ որոշակի իմաստով տրամաբանել, որովհետև հարկային մուտքերը չեն նվազելու, ավելին, հնարավոր է` ավելանան, բանկերը, երբ որ տեսնեն՝ միայն իրենք են գործունեություն ծավալում, ավելի մրցունակ պայմաններ կստեղծվեն խոշոր բիզնեսի համար, բայց պետք է հասկանանք դրա սոցիալական հետևանքները»:
Նրանց հետ զրուցեց նաև ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որն ասաց, որ պատրաստվում է հարցը քննարկել գրավատների ներկայացուցիչների հետ:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...