13:03 12.03.2019
Գյուղատնտեսական հողերի մեծ մասը չի մշակվում՝ արոտավայրերի 60 տոկոսը, վարելահողերի 40 տոկոսը, պատճառները տարբեր են: Կոլխոզի բանվորի հողը սեփականաշնորհեցին, մարդը թուղթը վերցրեց, դուռը բանալիով կողպեց, գնաց Յակուտիա: Ուզում ես մոտենաս էդ հողին, գալիս-ասում է՝ դա իմ պապենական հողն է: Այս մասին Շանթ Հ/Ը «Հեռանկար» ծրագրի տաղավարում ասել է գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:
«Քանի որ գյուղատնտեսական հողերի մեծ մասը չի մշակվում, ունենք ցածր արդյունավետություն: Որպեսզի ես կարողանամ հասնել իմ նպատակին, պետք է սկսեմ բիզնես գործընթացներ՝ հասկանամ ի՞նչ պետք է տամ էդ մարդուն, որ սկսի մշակել հողը, ի՞նչ սանկցիաներ պիտի կիրառեմ, եթե ինքը չի մշակում, այսինքն` բիզնես պրոցես պիտի գրեմ: Հետո պիտի իրականացնեմ ռեսուրսային հաշվարկ: Քանի՞ մարդ է ինձ անհրաժեշտ բիզնես պրոցես իրականացնելու համար, դրանից հետո ես հասկանում եմ՝ ինձ ինչքան անձնակազմ է պետք, և էդ «շարիկ գլորողները» դուրս են գալիս: Մենք կրճատում ենք այն մարդկանց, ովքեր չեն բավարարում չափանիշները: Բայց ոչ թե 15-ից 5 հոգու կրճատենք, այլ գուցե պետք լինի 15-ից 9-ին կրճատել: Պետք է դնես խնդիրը, հասկանաս` ինչ ռեսուրսների կարիք կա»,- ասել է Արթուր Խաչատրյանը` խոսելով նախարարությունների թվի կրճատման ու կառավարության կառուցվածքի փոփոխության մասին:
19:54 04.07.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետՀայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...
19:47 04.07.2025
Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էրՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Ազատան գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր 42 գրամից ավելի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ: Պարզվել էր, որ տղամարդը վաճառելու նպատակով տելեգրամյան ալիքից […] ...
19:36 04.07.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...
19:21 04.07.2025
Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն ապագայի վերաբերյալ որոշում կընդունի աշխարհի ակումբային առաջնությունից հետո, հայտնում է As-ը: Բրազիլացի ֆուտբոլիստը խնդրել է դադարեցնել շփումներն անգլիական «Արսենալի» հետ, որպեսզի կարողանա կենտրոնանալ մրցաշարի վրա: Աշխարհի ակումբային առաջնությունից հետո Ռոդրիգոն զրույց կունենա «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ: Եթե մասնագետը հայտնի, որ վստահելու է Ռոդրիգոյին, ապա նա կմնա, եթե ոչ, ապա […] ...
19:14 04.07.2025
Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցումՀուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […] ...