Զիդանի «Ռեալ» վերադառնալու երեք պահանջները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+13.09 oC

Զիդանի «Ռեալ» վերադառնալու երեք պահանջները

23:13 12.03.2019

Ֆլորենտինո Պերեսը Չեմպիոնների լիգայում «Այաքս»-ից կրած պարտության հաջորդ օրը զանգահարել է Զիդանին: Մարզչին վերադարձնելու համար նախագահն ընդունել է նրա բոլոր պահանջները:
Զիդանը երբեք չի թաքցրել, որ սիրահարված է մադրիդյան ակումբին, բայց պատրաստ էր աշխատել միայն իր համար իդեալական կառուցվածքով ակումբում:

«Ես մի քանի առաջարկ ունեի, բայց չէի ուզում գնալ այլ թիմեր»,- երեկվա ասուլիսում ասել է «արքայական» ակումբի նորանշանակ մարզիչը:

AS պարբերականի տվյալներով՝ ֆրանսիացին ձևակերպել է երեք հիմնական պահանջ:

1. Թոփ մակարդակի բարձրանալու համար պետք են նոր աստղեր: Խոսքը երեք սուպերտրանսֆերների մասին է, ինչպես ժամանակին Կական, Ռոնալդուն և Բենզեման էին, և մի քանի ավելի թեթև տրանսֆերներ՝ կազմն ուժեղացնելու համար: Զիդանի ցուցակի առաջին շարքում են Մբապեն, Ազարը, Մանեն, Պոգբան: Ցուցակում չկան Քեյնը և Նեյմարը, ըստ մարզչի՝ այդ գումարով կարելի է ավելի օգտակար ֆուտբոլիստներ գնել:
Եվս մեկ տրանսֆերային պահանջ՝ չվաճառել Մարսելոյին: La Stampa-ի տեղեկություններով՝ բրազիլացին նախնական պայմանավորվածություն ունի «Յուվենտուս»-ի հետ:

2. Զիդանը ցանկանում է լիարժեք վերահսկողություն թիմի նկատմամբ: Ղեկավարությունը պետք է աջակցի իր բոլոր որոշումներին: Անցյալի պատմությունները պետք է չկրկնվեն, օրինակ՝ Բեյլին վաճառել հրաժարվելը: Ամռանը ֆրանսիացին ցանկացել է վաճառել ուելսցուն:

3. Զիդանը Պերեսին ասել է, որ աշխատավարձն իր համար միջոց է՝ հասկանալու իր կարևորությունը ակումբի համար: 46-ամյա մասնագետը ցանկանում է վաստակել Գվարդիոլային և Սիմեոնեին հավասար (տարեկան ավելի քան 20 միլիոն եվրո): Ըստ AS-ի՝ ֆրանսիացին նախորդ պայմանագրով (Forbes- ի տվյալներով`8,5 մլն եվրո) նույնիսկ չէր մտնում ամենաբարձր վարձատրվող մարզիչների տասնյակ:

Երեկվա ասուլիսում Զիդանն ասել է, որ վերադառնում է նոր «Ռեալ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

23:57 23.06.2025

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

23:36 23.06.2025

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Բորուսիան» գոլառատ խաղում հաղթել է հարավաֆրիկյան ակումբին․ ԱԱԱ

23:22 23.06.2025

«Բորուսիան» գոլառատ խաղում հաղթել է հարավաֆրիկյան ակումբին․ ԱԱԱ

Դորտմունդի «Բորուսիան» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում առաջին հաղթանակն է տարել: F խմբի երկրորդ տուրի առաջին խաղում գերմանական ակումբը 4-3 հաշվով հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող «Մամելոդի Սանդաունսին»: «Բորուսիայի» կազմում իր առաջին գոլն է խփել անգլիացի 19-ամյա կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը: Նիկո Կովաչի թիմը չորս միավորով առաջատարն է, «Մամելոդին»` երեք միավորով երկրորդը: ...

BACK_TO_TOP