ՀՖՖ-ն Instat-ի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

ՀՖՖ-ն Instat-ի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել

21:46 13.03.2019

ՀՖՖ և Instat Limited ընկերության միջև կնքված նոր՝ 5-ամյա պայմանագրով նախատեսվում է տեխնիկա-տակտիկական գործողությունների վերաբերյալ ընդգրկուն ինֆորմացիայի տրամադրում Հայաստանի ազգային և բոլոր տարիքային հավաքականների (այդ թվում՝ ֆուտզալի և կանանց ազգային հավաքականների) մարզչական շտաբերին։ Ազգային հավաքականի մարզչական շտաբը կստանա ազգային հավաքականի ֆուտբոլիստների՝ խաղերի ժամանակ կատարած ֆիզիկական աշխատանքի վերաբերյալ ամբողջական պատկեր։ Ազգային հավաքականի խաղերն այսուհետ կնկարահանվեն նաև autocrop համակարգով, որը հնարավորություն է ընձեռում ստանալ դաշտում ծավալվող իրադարձությունների ամբողջական պատկեր: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Ամբողջական վերլուծության կենթարկվեն նաև ՀՖՖ կողմից անցկացվող բոլոր պրոֆեսիոնալ մրցաշարերի (Բարձրագույն խումբ, Առաջին խումբ, Հայաստանի Գավաթ, Հայաստանի սուպերգավաթ) բոլոր հանդիպումները։ ՀՖՖ կողմից Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի մասնակից բոլոր ակումբների համար ձեռք են բերվել Instatscout համակարգի անձնական հաշիվներ, որոնց միջոցով ակումբների մարզիչները հնարավորություն կունենան ավելի պրոֆեսիոնալ կերպով վերլուծելու իրենց թիմերի և մրցակիցների ելույթները, ֆուտբոլիստների առաջադիմությունը և այլն։

ՀՖՖ պաշտոնական կայքում շուտով կտեղադրվի ՀՀ Բարձրագույն խմբի, Գավաթի և Սուպերգավաթի խաղարկությունների «վիճակագրական բազան», որը մեր կայքի այցելուներին հասանելի կդարձնի վերոնշյալ մրցաշարերի բոլոր հանդիպումների մասին ընդգրկուն վիճակագրական ինֆորմացիա թե՛ ակումբների և թե՛ առանձին ֆուտբոլիստների ելույթների հետ կապված։

Instat Limited-ի կողմից վերլուծության կենթարկվեն նաև ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները սպասարկող մրցավարների գործողությունները, ինչը կնպաստի մրցավարության որակի բարձրացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ

23:28 01.05.2025

Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ

Ամերիկացի դիվանագետները այս շաբաթ Նյու Յորքում բանակցություններ են վարել Սիրիայի նոր կառավարության ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նրանց պայքարել ահաբեկչության և Իրանի դեմ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Կարող եմ ձեզ ասել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել են Սիրիայի անցումային իշխանության հետ», – ասել […] ...

BACK_TO_TOP