16:25 14.03.2019
1970 թվականից մարդկությունը ոչնչացրել է երկրագնդի կենդանական աշխարհի 60 տոկոսը՝ կաթնասուններ, թռչուններ, սողուններ և ձկներ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Լոնդոնի կենդանաբանական միության ամենամյա համատեղ զեկույցին:
Ամենամտահոգիչ պատկերը Հարավային և Կենտրոնական Ամերիկայում է, որտեղ անտառահատումների հետևանքով ողնաշարավորների պոպուլյացիան նվազել է 89 տոկոսով: Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ այնտեղ անհետանում է Լոնդոնի տարածքի մակերեսի չափ ունեցող արևադարձային սավաննա:
«Մենք գտնվում ենք անդունդի եզրին: Եթե մարդկությունը նվազեր 60 տոկոսով, ապա կդատարկվեին Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Աֆրիկան, Եվրոպան, Չինաստանն ու Օվկիանան: Ահա իրական պատկերը, թե ինչ են անում մարդիկ»,- ասել է WWF-ի գործադիր տնօրեն Մայք Բարետը:
Ինչու՞ են ոչնչանում կենդանիները
Կենդանիների ոչնչացման հիմնական պատճառը մարդու գյուղատնտեսական գործունեությունն է: Մարդիկ առանց այդ էլ գրավել են ցամաքի 3/4-ը:
Երկրորդ պատճառը որսն է: Դրա հետևանքով մոլորակից անհետացել է 300 տեսակի կենդանի:
Կործանարար է նաև քիմիական աղտոտվածությունը: Կետերի համաշխարհային պոպուլյացիայի կեսն արդեն դատապարտված է ոչնչացման այն պատճառով, որ օվկիանոսը լի է պոլիքլորային բիֆենիլով, որն, ի դեպ, օգտագործում են էլեկտրատեխնիկայում: Քիմիական արտադրանքը չի քայքայվում տարիների ընթացքում:
Եթե հենց հիմա մարդկությունը դադարի ոչնչացնել կենդանիներին, ապա անհրաժեշտ կլինի 5-7 միլիոն տարի՝ ամբողջը վերականգնելու համար:
Ի դեպ, 2017 թվականին PNAS ամսագրում հրապարակվել էր մի հետազոտություն, որի համաձայն՝ երկրագնդի կենդանիների ոչնչացման առաջին ու հիմնական պատճառը մարդ է:
20:15 04.07.2025
Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ ՈւիմբլդոնԼեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...
20:07 04.07.2025
Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...
19:54 04.07.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետՀայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...
19:47 04.07.2025
Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էրՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Ազատան գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր 42 գրամից ավելի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ: Պարզվել էր, որ տղամարդը վաճառելու նպատակով տելեգրամյան ալիքից […] ...
19:36 04.07.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...