17:05 15.03.2019
Խորհրդարանում լրագրողները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեցին, թե երբ է տեղի ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը, և արդյոք բանակցությունները հենց Մադրիդյան 3 սկզբունքների 6 տարրերի շուրջ են լինելու, ինչի մասին հայտարարել են համանախագահները:
Ինչ վերաբերում է հանդիպմանը, նախարարը նկատեց, որ կա մշակույթ և կողմերի համաձայնեցնում, ավարտում են ամեն ինչ, որից հետո միաժամանակ հայտարարում են: Ըստ նախարարի՝ այդ պահը դեռևս չի եկել, որ հայտարարի:
«Այստեղ միմյանց հարգելու խնդիր է կողմերի միջև, մենք միաժամանակ հայտարարում ենք հանդիպման ժամկետի և վայրի մասին»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:
Ինչ վերաբերում է բանակցություններին, Մնացականյանն ասաց, որ գնում ենք օրակարգով, որը արտահայտված է շատ հստակ, ինչը կա վարչապետի՝ Ստեփանակերտում հնչեցված ելույթում:
«Այդ մոտեցումների շուրջ և այդ տրամաբանությամբ մենք ցանկանում ենք ներգրավել երկխոսության մեջ, շարունակել այն ընթացքը, որ մենք ունենք»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ կա ձևավորված բանակցային շրջանակ և այդ 3 սկզբունքներն ու 6 տարրերը կարևոր խնդիրներից մեկն է, թե ինչպես են դրանք մեկնաբանում ու ինչպես են դրանք ընկալվում:
«Մենք հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունեն ՀՀ-ի համար ստատուսի և անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունն ունեն 3 սկզբունքների և 6 տարրերի նշված փաստաթղթում, որոնք հայտնի են: Այդ առումով գիտեք՝ որքան հստակ ենք մենք եղել մեր մոտեցումներում, որոնք առաջին հերթին վերաբերում են ստատուսին և անվտանգությանը, գիտեք՝ ավելի արդիական և ավելի արդյունավետ աշխատելու առումով ինչ նշանակություն ունի ԼՂ-ի ներգրավվածության և որոշիչ ձայնի հարցը: Մենք նշել ենք, որ սա ոչ թե պետք է դիտվի նախապայման, այլ արդյունավետությանն ուղղված գաղափար, մոտեցում»,- ասաց ԱԳ նախարարը:
Զոհրաբ ՄՆացականյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ խաղաղությանը նպաստող ազդակների փոխանակումը շարունակում է մնալ օրակարգում: Ինչ վերաբերում է Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելուն, ըստ Մնացականյանի, բնական է, որ դա միակողմանի ճանապարհ չի կարող լինել:
«Եթե մենք իրապես ուզում ենք նպաստել այդ գործընթացին, ապա ներդրումը յուրաքանչյուր կողմից պետք է լինի: Մենք այս հարցերը և մնացած հարցերը արտահայտել ենք միասնական փաթեթի մեջ՝ մեկը մյուսից ոչ տարանջատած: Երբ գոյություն ուներ 20 տարվա ձևավորված ձևաչափ և տարբեր գաղափարներ, որ ձևավորվել են նաև այն ժամանակ, մենք փորձում ենք այս մեր նոր մոտեցումներով և նոր տրամադրվածությամբ ու վստահությամբ զարկ տալ, աջակցել նրան, որ կարողանանք արդյունավետ առաջ գնալ բանակցություններում»,- հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը:
17:14 01.07.2025
Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջըՕրենսդրական առաջարկով նախատեսվում է ձեւավորվել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որը ներառում է ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրով: Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ խոշորացված համայնք: Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը: ՀՀ […] ...
17:09 01.07.2025
Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանըՆերքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...
17:03 01.07.2025
52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանությունՀունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...
16:55 01.07.2025
Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաներըԹուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...
16:50 01.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողներիԵրևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...
16:43 01.07.2025
Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՀուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...