12:55 01.11.2017
Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկում է 2018 թվականի տնտեսական աճի հնարավորությունները։ Տնտեսական զարգացման եվ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ եկող տարի ակնկալում են տնտեսական աճ հիմնականում արտահանման 37 տոկոս աճի հաշվին։ Նախարարը նշել է, որ պետք է դիվերսիֆիկացվեն թե՛ արտահանման ենթակա ապրանքները, թե՛ շուկաները։ Արտահանվող ապրանքների հիմնական խմբերն են սնունդ, ծխախոտ, խմիչք, պահածո, տեքստիլ արտադրանք, դեղագործական արտադրանք, ոսկերչական և անդամանդագործական ապրանքներ։ Ոսկերչական և ադամանդագործական արտադրանքի սպառման շուկաները պետք է ընդլայնվեն դեպի Իրան, Թուրքմենստան և Ղազախստան։ Խնդիրը, սակայն այն է, որ կոնկրետ այս ապրանքների հարկորոշումը պետք համապատասխանի միջազգային չափորոշիչներին։
11:07 30.04.2025
Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու […] ...
10:57 30.04.2025
Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները․ Մայք ՈւոլցԵվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները։ Այս մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք հստակեցրել ենք, որ Ուկրաինային ապագա օգնությունը պետք է ղեկավարի Եվրոպան», – ասել է Ուոլցը։ Ապրիլի 19-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...
10:52 30.04.2025
Թրամփը կարծում է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետՌուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։ «Նա կցանկանար դադարեցնել պատերազմը։ Ես կարծում եմ՝ այո», – ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր առաջին նախագահական ժամկետի ավարտին ուկրաինական ճգնաժամի առաջացման հավանականություն անգամ չկար։ Նա նշել է, որ հակամարտությունը հնարավոր դարձավ նախկին […] ...
10:45 30.04.2025
Հուսով եմ՝ նա գերազանց պաշտպանության նախարար է լինելու․ Թրամփը աջակցություն է հայտնել ՀեգսեթինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած Signal Messenger-ում զրույցների հետ կապված սկանդալին, որին ներգրավված էր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ինքը հավատում է Հեգսեթի կարողությանը՝ դառնալ գերատեսչության լավ ղեկավար։ «Նա տաղանդավոր տղա է։ Նա երիտասարդ է։ Նա խելացի է, շատ կրթված։ Եվ ես կարծում եմ, որ նա շատ լավ, հուսով եմ՝ գերազանց պաշտպանության նախարար […] ...
10:35 30.04.2025
Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմով» եզրափակվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակը ՀայաստանումԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Հնչել է Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմը»։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր […] ...
10:33 30.04.2025
Թբիլիսիում բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել էԹբիլիսիի «Вокзальная площадь» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող շուկայում վաղ առավոտյան բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել է, հայտնել է գլխավոր հրշեջ-փրկարարական ծառայության պետ Լևան Մուսելիանին։ Մոտավորապես ժամը 6-ին բռնկված հրդեհի մարմանը մասնակցել է մոտ 30 հրշեջ-փրկարարական մեքենա։ Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը սկսվել է երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ «Հրշեջների ժամանակին արձագանքման շնորհիվ մենք կարողացանք տեղայնացնել և չեզոքացնել հրդեհը», […] ...