Գյուղացին պետք է կարողանա աճեցրած բերքն արժանապատիվ ու եկամտաբեր գնով իրացնել. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Գյուղացին պետք է կարողանա աճեցրած բերքն արժանապատիվ ու եկամտաբեր գնով իրացնել. Փաշինյան

14:36 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ Հայաստանի քաղաքացին, ՀԴՄ կտրոն պահանջելուց բացի, ինչպե՞ս է մասնակցելու տնտեսական հեղափոխությանը:

«Ես շինարարության տվյալներն ինչո՞ւ էի բերում: Դա իր հետևից բերելու է աշխատատեղեր, սպառման նոր մակարդակ, հնարավորությունների նոր մակարդակ: Այսօր ամեն ինչ անում ենք, որ վարկային տոկոսադրույքն իջնի, այդ վարկերը դառնան ավելի հասանելի, մենք նաև քաջալերում ենք, պիտի քաջալերենք, որ մարդիկ փորձեն կազմակերպել իրենց համար տնտեսական գործունեություն: Ես Ռանչպարում տեսա բազմաթիվ չմշակվող հողեր, պետք է այնպես անենք, որ դրանք մշակելը լինի մարդկանց համար ձեռնտու, վերապատրաստվեն, կարողանան աճեցրած բերքն արժանապատիվ և եկամտաբեր գնով հանձնել վերամշակող ընկերություններին, մասնագիտական վերապատրաստում անցնել: Այսօր ՀՀ-ում դա ստատիկ փաստ է, ՏՏ ոլորտում 3000 – 4000 թափուր աշխատատեղ կա, պետք է օգնենք մարդկանց, ովքեր կարող են վերապատրաստվել, այդ կադրային թափուր տեղերը լրացնել: Մենք մինի բիզնեսի շեմ ենք սահմանում, որ մինչև 24 մլն շրջանառություն ունեցող որոշակի գործունեության տեսակներին ազատենք հարկերից, ԵՄ-ի հետ մեր քննարկման գլխավոր հարցերից է, որ վարկային միջոցներ բերվեն Հայաստան՝ միկրոբիզնեսի համար, և դրանք լինեն մատչելի, որ հնարավորություն ունենան դա գործի մեջ դնել»,- ասաց նա:

Մյուս կողմից Փաշինյանը նշեց, որ այդ ՀԴՄ մեքենաները սահմանամերձ գոտու համար անվճար են տալիս, մյուսների համար իջեցրին, անհատ տաքսի վարորդներին ազատում են հարկային պարտավորություններից՝ ամիսը 12 հազար դրամի չափով, այսինքն՝ հենց այսօր, եթե ոչինչ չփոխվի, իրենց եկամուտն ավելանում է այդքանով: Վարչապետը նաև տեղեկացրեց՝ նպաստների համակարգն ուզում են փոխել այնպես, որ եթե քաղաքացին անգամ աշխատում է, եկամուտներն աճում են, նպաստից չզրկվի, այսինքն՝ քաջալերեն այդ մարդկանց աշխատանքը, մեխանիզմ են ստեղծում, որ ով որտեղ ուզում է, մասնավոր պայմաններում ալկոհոլային խմիչքների, օրինակ՝ մրգօղիների արտադրության մասնավոր հատվածում պայմաններն այնպես են կառուցում, որ մարդ հնարավորություն ունենա օրինական դաշտ դուրս գալ, ապրանքը հանի վաճառքի, հնարավորություն ունենա անգամ արտահանել: Կառավարության ղեկավարը նաև հայտնեց՝ բիզնեսին խոչընդոտող կարգավորումները մաքսիմալ հեշտացնելու խնդիր է դրված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP