16:08 19.03.2019
Ճանապարհային խախտումների ամբողջ համակարգը փոխվելու է, բայց դրա համար չի կարելի գնալ արագ լուծումների, քանի որ այդպիսի դեպքերում «ունքը դզելու տեղը կարելի է աչքը հանել»։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բալային համակարգ է ներդրվելու, և այդ նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով, և մենք այդ պրոբլեմից ընդմիշտ կազատվենք»,- ասաց Փաշինյանը։
Այն ճշտող դիտարկմանը, որ Փաշինյանը կողմ էր արտահայտվել ընդհանրապես արագաչափերի հանմանը, վարչապետը պատասխանեց, որ երբ մայիսին այդ մասին ասաց կառավարության նիստին, բուռն արձագանք ստացվեց հանրությունից, որ դա կավելացնի զոհերի թիվը և այլն։
«Եվ սա էն դեպքերից էր, որ մենք հարկ համարեցինք լսել քննադատությունը և այլընտրանքային ճանապարհներով փորձել գնալ»,- ասաց Փաշինյանը։
11:35 02.07.2025
Հանցավոր խմբի անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 107 դրվագովՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է բազմադրվագ, մեծածավալ, նախապես ծրագրված և համատեղ մշակված հանցավոր մեխանիզմներով իրականացված խարդախությունների և կեղծ փողերի իրացման հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավոր փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Պ.-ն, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի մայիսից […] ...
11:23 02.07.2025
5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հեռավոր կղզիներումՆոր ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Տոկարա հեռավոր կղզիների մոտակայքում։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժը կազմել է 5.5 մագնիտուդ: Ցունամիի մասին նախազգուշացում է տրվել անմիջապես ցնցումից հետո, սակայն մի քանի րոպե անց նախազգուշացումը չեղարկվել է: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում Տոկարա կղզիների […] ...
11:11 02.07.2025
Իրանում ուժի մեջ է մտել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է օրենք, որը դադարեցնում է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը, հաղորդում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Նախագահի կողմից փաստաթուղթը ստորագրելու պահից օրենքը համարվում է ուժի մեջ մտած և պարտադիր է կատարման համար։ Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատեցին Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությունը […] ...
11:00 02.07.2025
Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանումԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, 1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման եւ պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջեւ, երբ այս պարտավորություններն անտեսվում են, իսկ […] ...
10:52 02.07.2025
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...
10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...