15:53 19.03.2019
Մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված «Շտապբուժօգնություն» ընկերության բոլոր 7 ենթակայաններում այս տարի հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն: Համայնքի բյուջեից այդ նպատակով շուրջ 90 մլն դրամ է հատկացվել: Ենթակայաններում արդեն իսկ մեկնարկած ու նախատեսվող աշխատանքներին այցի ժամանակ ծանոթացել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
«Պայմանները շենքային շատ լավն են, տարածքները՝ մեծ, սենյակներն՝ ընդարձակ, բայց աշխատանքային պայմաններն անբավարար են և ոչ գոհացնող: Բնական է, ամբողջ շենքը չենք վերանորոգի, կվերանորոգենք այն հատվածները, որոնք անհրաժեշտ են աշխատանքային պայմանները բարելավելու համար: Ավելի լավ է՝ մենք ունենանք մեծ շենք, որի մի հատվածը հիմնանորոգված է, քան ամբողջ շենքը թեթևակի նորոգենք: «Փոքրիկ» ասվածը շուրջ 200 քմ տարածք է, և հիմնանորոգումից հետո այն կունենա նոր սանհանգույց, հանգստի սենյակներ, աշխատանքային բարվոք պայմաններ»,- նշել է փոխքաղաքապետը:
80-ական թվականներին կառուցված շինությունները երբևէ հիմնանորոգման չեն ենթարկվել: Շուրջօրյա ժամանակացույցով սպասարկող աշխատակազմի համար ծրագիրն իսկապես սպասված էր:
«Փուլ առ փուլ ուսումնասիրելով՝ գնում ենք առաջ և կգնանք այնքան, մինչև որ կարձանագրենք ևս մեկ ուրախ լուր, որ մեր առջև դրված ևս մեկ խնդիր լուծեցինք»,- ընդգծել է Սերգեյ Հարությունյանը:
Աշխատանքային պայմաններից բացի, շտապօգնության աշխատակիցները նաև համազգեստի հետ կապված խնդիրներն էին առանձնացնում: Այս տարի քաղաքապետարանը բուժանձնակազմին նոր համազգեստ կտրամադրի:
«Ուսումնասիրել ենք միջազգային փորձը, կտորի տեսակի խնդիր կա, որը չի քրտնեցնում, շատ գրպաններ ունեն և շատ հարմար են աշխատելու համար: Տեխնիկական պայմանները կգրվեն և կդրվեն մրցույթի»,- ասել է փոխքաղաքապետն ու հավելել, որ ընթացիկ տարում 36 բուժխմբերին կավելանա ևս երկուսը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպելու աշխատանքները:
«Քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու հարցում շատ կարևոր է նաև շտապօգնության մեքենաների հանդեպ վարորդների գրագետ մոտեցումն ու ճանապարհը զիջելու մշակույթի ձևավորումը»,- նկատում է փոխքաղաքապետն ու մեկ անգամ ևս կոչ անում վարորդներին՝ զիջել շտապօգնության մեքենաներին:
«Վարորդների անվտանգությունն ապահովելու համար արդեն իսկ ձեռք են բերվել տեսանկարահանող սարքեր, որոնք դրված են շտապօգնության մեքենաներում: Պարտադիր պայման է դրվել, որ դրանք միշտ միացված լինեն, որպեսզի գրանցեն խախտումները, այն է, որ վարորդները չեն զիջում շտապբուժօգնության մեքենաներին: Զիջե՛ք ճանապարհը. միգուցե այդ մի քանի րոպեն ինչ-որ մեկի կյանքի փրկության գինն է»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:
Երևանի քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում է նորմեր՝ կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար: Ձեռնարկված քայլերի շնորհիվ արդեն իսկ կանչերի քանակի նվազման միտում է նկատվում:
«Այն բոլոր խնդիրները, որոնք քաղաքապետարանի լիազորությունների և բյուջեի սահմաններում են, լուծում կստանան: Այն, ինչ խոստացել են քաղաքային իշխանությունները, միանշանակ կատարվելու են»,- ընդգծել է Սերգեյ Հարությունյանը:
20:22 05.07.2025
Բրազիլիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ BRICS-ը աջակցում է ՄԱԿ-ին20:11 05.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...
19:55 05.07.2025
The Hill. Հանրապետականները վախենում են, որ Մասկը կթուլացնի իրենց դիրքերը Կոնգրեսի ընտրություններումԱՄՆ-ում իշխող Հանրապետական կուսակցության անդամները մտավախություն ունեն, որ Իլոն Մասկը կարող է թուլացնել իրենց դիրքերը 2026 թվականի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, հաղորդում է The Hill թերթը։ Վերջին շաբաթներին Մասկը խիստ քննադատաբար է մոտեցել հանրապետականներին, որոնք աջակցել են պետական պարտքը 5 տրիլիոն դոլարով բարձրացնելու մասին օրինագծին։ ԱՄՆ պետական պարտքն այժմ գերազանցում է 36 տրիլիոն դոլարը։ Նա հայտարարել […] ...
19:44 05.07.2025
Երկու ամերիկացի վիրավորվել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետի հարձակման հետևանքովԻսրայելի իշխանությունների կողմից ԱՄՆ մասնակցությամբ ստեղծված Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակիցներ վիրավորվել են Ռաֆահում՝ պաղեստինյան հարավային անկլավում, մարդասիրական օգնության բաշխման կետում արմատականների կողմից նետված նռնակի պայթյունի հետևանքով, հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը։ «Ահաբեկիչները երկու նռնակ նետեցին Ռաֆահում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կետի վրա, մինչ խաղաղ բնակիչները դեռ այնտեղ էին։ Նռնակներից […] ...
19:32 05.07.2025
Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» կլինիկաներից մեկումՄադրիդում ընթացող Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսի (AMWC 2025) շրջանակներում նախարար Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» (Quirónsalud) կլինիկաներից մեկում: «Քիրոնսալուն» Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցն է, որը կենտրոնացած է հիմնականում ուռուցքաբանության, նվազագույն ինվազիվ վիրահատությունների և սրտանոթային բուժումների ուղղությամբ, այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարար […] ...
19:22 05.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասինՄեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Դամասկոս կատարած այցի ժամանակ։ «Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները, քանի որ մեր շահերից է բխում աջակցել նոր կառավարությանը՝ բոլոր սիրիացիների համար կայուն, ավելի անվտանգ և բարգավաճ ապագա կառուցելու իր հանձնառությունը կատարելու գործում», – ասել է […] ...