21:20 19.03.2019
Ինչպես արդեն տեղեկացվել է, այս տարվա փետրվարի վերջին ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել է հանրապետության տարածքում բնակարանային գողությունների դեպքերի աճի և այս հանցագործության բացահայտման արդյունավետության նվազման անհանգստացնող միտումների, դրանց պատճառների խնդիրը: ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատախազության տարածքային ստորաբաժանումներին տրվել էին այս հանցատեսակի կանխարգելմանը, ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ այս համատեքստում ամենասերտ գործակցությունը ծավալելուն և նման հանցագործության դեպքերով քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարություններ:
Ի կատարումն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությունների՝ դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից այս ընթացքում նախաձեռնվում են լոկալ խորհրդակցություններ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, նախաքննական մարմինների, քաղաքային և գյուղական ՏԻՄ-երի ղեկավարների ներգրավմամբ: Դրանց ընթացքում, ըստ դատախազության նախաձեռնությամբ իրականացվող բնակարանային գողությունների համար առավել խոցելի, ռիսկային գոտիների քարտեզագրման, որոշվում են դրված խնդիրը համատեղ ուժերով լուծելուն միտված գործողությունների պլանները, նախանշվում ակնկալվող միջնաժամկետ արդյունքները:
Այդ աշխատանքները ներառում են համապատասխան գույքագրում և անհրաժեշտ ռեսուրսների հաշվարկում իրականացնելուց հետո քայլ առ քայլ բազմաբնակարան շենքերում էլեկտրոնային փականներով դռներ տեղադրելը, շենքերի, առանձնատների հարակից տարածքները լուսավորությամբ ապահովելը, բազմաբնակարան շենքերի մուտքերում, ինչպես նաև բնակավայրերի ճանապարհների ելքային և մուտքային հատվածներում, հանգուցային կետերում տեսանկարահանող սարքեր տեղակայելը: Բացի այդ, խնդիր է դրվում ուժեղացնել պարեկային ծառայությունների աշխատանքը հաճախակի բնակարանային գողերի թիրախ դարձող շրջաններում, արձանագրված դեպքերով քննությունների շրջանակներում իրականացնել օպերատիվ-հետախուզական, անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու, հանցագործների, նրանց հետ գործակցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:
Հանցագործության կանխարգելման գործընթացն արդեն սկսում է գործնական դրսևորումներ ունենալ: Մասնավորապես, ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ՀՀ Շիրակի մարզպետարանում այս ամսվա սկզբին կազմակերպված խորհրդակցությունից հետո ոստիկանության Շիրակի մարզային վարչության, համապատասխան համայնքապետարանների համագործակցության արդյունքում Արթիկ և Անի համայնքների տարածքում տեղադրվել են երկուական, իսկ Գյումրիի կենտրոնական հրապարակում՝ հինգ տեսախցիկներ:
Նման տեխնիկական սարքեր արդեն տեղադրվել են նաև Լոռու մարզի բնակավայրերում՝ Լոռու մարզի դատախազության ավելի վաղ նախաձեռնության արդյունքում: Նմանատիպ միջոցառումներ իրականացվելու են նաև հանրապետության այլ բնակավայրերում, որոնց արդյունքների մասին հանրությանը պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
Բնակարանային գողությունների դեմ պայքարի խնդիրը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուշադրության կենտրոնում: Նրան պարբերաբար զեկուցվում է իրականացված աշխատանքների մասին:
19:50 03.05.2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։ ...
19:42 03.05.2025
Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարըՍիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կալանավորել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջիին։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը իր Telegram ալիքով։ Դրա տեղեկություններով՝ Նաջին բերման է ենթարկվել Դամասկոսում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը նաև պարզաբանել է, որ Նաջիի տանը տեսահսկում է տեղադրվել։ Մայիսի 1-ին Asharq Al-Awsat թերթը, հղում […] ...
19:30 03.05.2025
Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներԱրևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ։ Նա Արարատի մարզի Նորաբաց և հարակից գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների համար նաև անցկացնում է օճառագործության դասընթացներ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
19:20 03.05.2025
Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլԹեհրանը պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն, հավատարիմ է իր պարտավորություններին, բայց, միևնույն ժամանակ, պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը, ինչը, բնականաբար, պահանջում է հարստացման գործընթաց։ Իրանն իրավունք […] ...
19:10 03.05.2025
Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներՆոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել տեսանյութ: ...