Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիսավորապես երդվեց՝ ստանձնելով Ղազախստանի նախագահի լիազորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիսավորապես երդվեց՝ ստանձնելով Ղազախստանի նախագահի լիազորությունները

11:54 20.03.2019

Ղազախստանում այսօր խորհրդարանի պալատների համատեղ նիստ անցկացվեց, որի ժամանակ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդվեց ժողովրդի առաջ ու դարձավ Ղազախստանի նախագահ: Երեկ՝ շուրջ 30 տարվա պաշտոնավարումից հետո, Նուրսուլթան Նազարբաևը վայր  դրեց Ղազախստանի նախագահի իր լիազորությունները:

Ղազախստանի կառավարության կայքում հրապարակվեց հաղորդագրություն՝ Ազգային բանկի հետ համատեղ, որով վստահեցնում էին՝ Կառավարությունը կշարունակի մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված կանխատեսելի քաղաքականություն վարել, բյուջետային բոլոր պարտավորություններն ու սոցիալական նախաձեռնությունները կշարունակվեն իրականացվել ամբողջ ծավալով:

Խորհրդարանի շենքի առջև կարմիր գորգ էր փռված, որ նախատեսված էր Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և նախագահի լիազորությունները ստանձնող Կասիմ Ժոմարտ Տոկաևի համար:

«Նա ինձ հետ է աշխատում ամենասկզբից: Բոլոր ծրագրերը մշակվել և ընդունվել են նրա մասնակցությամբ: Տոկաևն այն մարդն է, ում կարող ենք վստահել Ղազախստանի կառավարումը»,- հրաժարականի մասին հայտարարելիս ասաց Նազարբաևը:

Արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր նստավայրից՝ Ակորդայից, կտեղափոխվի Նազարբաև կենտրոն:

Ձեռքը Սահմանադրության վրա, օրհներգի հնչյունների ներքո՝ Տոկաևը հանդիսավորապես արտաբերեց երդման տեքստը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նրան հանձնեց նախագահի վկայականը:

«Մարտի 19-ին ամբողջ աշխարհը պատմական իրադարձության ականատեսը դարձավ: Ղազախական պետության հիմնադիր-հայրը՝ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարվեց երկրի ղեկավարի լիազորություններից: Նախագահի այս կամային որոշումը դարձավ նրա քաղաքական աստիճանի համոզիչ վկայությունը: Իր բոլոր ձեռքբերումներով ու հաջողություններով, իր սրբազան անկախությամբ Ղազախստանի Հանրապետությունը պարտական է հենց նրան՝ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: ԽՍՀՄ ավերակների վրա նա ստեղծեց և գլխավորեց նոր պետություն և ի հեճուկս վատատեսական կանխատեսումների՝ այն հաջողության հասցրեց»,- այս խոսքերով սկսեց իր ելույթը Ղազախստանի նոր նախագահը:

Նա նաև առաջարկեց հավերժացնել նոր նախագահի անունը՝ մայրաքաղաքն անվանակոչելով Նուրսուլթան: Տոկաևն առաջարկեց ի պատիվ Ղազախստանի առաջին նախագահի՝ անվանակոչել նաև քաղաքների, բնակավայրերի բոլոր կենտրոնական փողոցները: Նրա լուսանկարները կշարունակեն մնալ բոլոր պետական ծառայողների կաբինետներում:

Երկրի նախկին և նոր ղեկավարները միմյանց ձեռք սեղմեցին, ապա լքեցին դահլիճը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

15:28 05.07.2025

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

15:14 05.07.2025

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

BACK_TO_TOP