RIP Daddy. Լագերֆելդի կատուն տիրոջը նվիրված հավաքածու է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+21.09 oC

RIP Daddy. Լագերֆելդի կատուն տիրոջը նվիրված հավաքածու է ներկայացրել

19:33 20.03.2019

Կառլ Լագերֆելդի կատուն՝ Շուպետը, ի հիշատակ իր տիրոջ, նոր հավաքածու է ներկայացրել: Choupette’s Diary բրենդի դիզայներները որոշել են նման կերպ հարգել իրենց ղեկավարի հիշատակը: Հավաքածուն կոչվում է RIP Daddy:

Հավաքածուում կան շապիկներ, հուդիներ, բաժակ, նոթատետր և հեռախոսի պատյան: Վաճառքից ստացված գումարի մի մասը փոխանցվելու է Helen Woodward Animal Center-ին, որը ոչ կոմերցիոն կազմակերպություն է և 40 տարի շարունակ օգնում է կենդանիներին:

Հիշեցնենք, որ Chanel, Fendi նորաձևության տներին կրեատիվ ղեկավարը մահացել է այս տարվա փետրվարի 19-ին: Նա 85 տարեկան էր:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզի Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. քրեական վարույթը դատարանում է

11:17 08.05.2025

Շիրակի մարզի Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է 2016-2021 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2021 թվականի ընթացքում նպատակ ունենալով կազմակերպել իր բնակության տարածքի արտահերթ ասֆալտապատումը, անտեսել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ նույն համայնքի մեկ այլ տարածքի […] ...

«Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիրը» շարունակվում է:

11:05 08.05.2025

«Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիրը» շարունակվում է:

2021 թվականից մեկնարկած «Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիրը» շարունակվում է: Ներկայումս ստացիոնար կայաններ են հիմնվում նաև մարզային բուժհաստատություններում. առաջինը` Վանաձորի բժշկական կենտրոնում է: ...

Ջրատարն ընկած կնոջը հաջողվել էր փրկել, ընկերոջը՝ ոչ. մեկ անձ կալանավորվել է

10:53 08.05.2025

Ջրատարն ընկած կնոջը հաջողվել էր փրկել, ընկերոջը՝ ոչ. մեկ անձ կալանավորվել է

Ապրիլի 26-ի վաղ առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հնչած ահազանգը դժբախտ պատահարի մասին էր։ Հայտնում էին, որ Արցախի պողոտայով անցնող ջրատարը կին ու տղամարդ են ընկել, կնոջը դուրս են բերել, իսկ տղամարդուն՝ չի հաջողվել։ Հետո պիտի պարզվեր, որ նրանց օգնության կանչերին առաջինն արձագանքել են Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 1-ին ռազմականացված ջոկատի ծառայողները, որոնք իրականացնում […] ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

10:47 08.05.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Մայիսի 8-ին, ժամը 07:26-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կեչուտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետի վտակում։ Փրկարարներն արգելափակումից […] ...

Եվրախորհրդարանը սառեցրել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը

10:45 08.05.2025

Եվրախորհրդարանը սառեցրել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը

Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել ներկայիս պայմաններում՝ չնայած թուրքական հասարակության զգալի մասի ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին, ասվում է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից ընդունված զեկույցում։ Զեկույցի հաստատմանը կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 367 պատգամավոր, դեմ՝ 74, իսկ ձեռնպահ՝ 188: «Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես մտահոգված են Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացմամբ և քննադատական ​​ձայների անդադար ճնշմամբ։ Նրանք դատապարտում են վերջին […] ...

Իսրայելը և Թուրքիան Բաքվում կքննարկեն Սիրիայի հարցը

10:40 08.05.2025

Իսրայելը և Թուրքիան Բաքվում կքննարկեն Սիրիայի հարցը

Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները հինգշաբթի օրը Բաքվում հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները։ «Հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի միջնորդությամբ և նպատակ ունի նվազեցնել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը սիրիական հարցում», – ասվում է հրապարակման մեջ։Նշվում է, որ իսրայելական կողմը մտադիր է կենտրոնանալ անվտանգության ոլորտում երկու հիմնական պահանջների վրա՝ վերացնել թշնամական զինված կազմավորումների […] ...

BACK_TO_TOP