23:33 20.03.2019
Ֆրունզիկի ու Գալյա Նովենցի «Վառեմ-մարեմի բալկոնը» կարող է հատկացվել «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Աճեմյան փողոցում գտնվող շենքը «Կումայրի» պատմական արգելոց-թանգարանի կառույցներից է: Այստեղ է նկարահանվել «Մեր մանկության տանգո» ֆիլմի հայտնի դրվագը: Շենքը վթարային է: 2009 թվականին կառավարության որոշմամբ կառույցը «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմից փոխանցվեց նախարարության ենթակայության, բայց վերանորոգման աշխատանքներ չկատարվեցին: Շենքի նկատմամբ հետաքրքրություն է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը: Շենքը կառուցվել է 1860-ականներին՝ ալեքպոլցի առևտրականներ Աբովյանների ու Խոյեցյանների տներն են եղել, հետագայում համալրվել են այլ կառույցներով՝ ռուսական բանակի կապի հանգույցն է կառուցվել: Ռուսական կողմը հետաքրքրված է, բայց առայժմ գործնական առաջարկներ չի ներկայացրել:
«Ճիշտն ասած, ես չեմ հավատում, համենայնդեպս, հանդիպել եմ ռուսական կողմի հետ, ասել են, որ ուզում են փոստի շենքը վերականգնել: Մշակույթի նախարարի տեղակալը՝ Տիգրան Գալստյանը, դիմել էր դեսպանին, սպասում է իրենց պատասխանին: Եթե պատասխան չեղավ, երևի թե «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ին հատկացնենք, որովհետև Թումոն հետաքրքրված է »,- ասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Հիշեցնենք, որ այս շենքի հարևանությամբ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ին հատկացվել է և վերականգնման փուլում է Ալեքպոլի նախկին թատրոնի շենքը: Թումոյին է հատկացվել նաև Գյումրիի շուկայի տարածքը, որտեղ, ըստ քաղաքապետի, խոհարարական դպրոց է հիմնվելու:
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...