09:46 22.03.2019
Մարտի 23-ին վաղ առավոտից Երևանում կմեկնարկի «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակը: Մաքուր ու կանաչապատ մայրաքաղաք ունենալու գործին այդ օրը կարող են մասնակցել նաև բնակիչները:
Տարիների ընթացքում կուտակված աղբավայրեր ու շինարարական աղբով զբաղեցված տարածքներ. այս ամենից պետք է ազատվել համընդհանուր ջանքերով:
Մայրաքաղաքի մաքրությունն իրականացվելու է հասցեագրված տարածքներում:
«Նախատեսվում է մաքրել ընդհանուր օգտագործման բոլոր տարածքները, սիզամարգերը, զբոսայգիները, պուրակները: Կիրականացվեն հողային աշխատանքներ, փխրեցումներ, կշարունակվեն էտման աշխատանքները, ինչպես նաև նախատեսված է ծառատունկ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը:
Ծառատունկը ևս կիրականացվի հասցեական ու բացառապես ոռոգելի տարածքներում: Մարտի 23-ին մայրաքաղաքում կտնկվի շուրջ 5000 ծառ: Այս տարի նոր մոտեցում է ցուցաբերվել տնկիների ընտրության հարցում:
«Բացի ավանդական ծառատեսակներից` լինելու են ծաղկող ծառեր, կատալպաներ, արոսենիներ, որոշ տեղերում կտնկվեն նաև պավլովնյաներ: Այս տարի մենք նաև խստացրել ենք տնկիների նկատմամբ պահանջները: Դրանք լինելու են շատ ավելի կենսունակ, ավելի հաստ տրամագծով, ուղղաձիգ առանցքով և ավելի բարձր հասակով»,- ասում է Խաչիկ Հակոբյանը:
Աջափնյակ վարչական շրջանի Էստոնական 12 հասցեի ներկայիս վիճակը տարիների պատմություն ունի: Բնակելի շենքերի ու կրթօջախի հարևանությամբ փոքրիկ աղբավայր հիշեցնող տարածքը ևս կմաքրվի համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում: Նմանատիպ տեսարանների կարելի է հանդիպել մայրաքաղաքի և՛ կենտրոնական, և՛ արվարձանային հատվածներում:
«Կխնդրեի, որ շինարարական աղբը թափեին ոչ թե քաղաքի տարբեր հատվածներում, այլև մենք ունենք Նուբարաշենում շինաղբավայր, տանեն այնտեղ: Այն մարդիկ, ովքեր չեն տեղափոխի շինարարական աղբը նախատեսված վայր, կենթարկվեն տույժ ու տուգանքների»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի ժ/պ Արարատ Խաչիկյանը:
Համապետական շաբաթօրյակը մայրաքաղաքի տարբեր հատվածներում կուղեկցվի տոնական միջոցառումներով:
«Համաքաղաքային շաբաթօրյակին միացել են Երևանի բոլոր մշակութային հիմնարկները: Նախատեսել են յուրովի և շատ գեղեցիկ մշակութային միջոցառումներ: Մեզ է նաև միացել արվեստագետների մի հսկայական բանակ և իրենց մասնակցությամբ նախատեսել ենք կազմակերպել գեղեցիկ ֆլեշ-մոբեր՝ «Մաքուր պահենք մեր քաղաքը» խորագրով: Կոչ ենք անում բոլորին մարտի 23-ին միանալ մեզ: Տոնական շաբաթօրյակ բոլորիս», -նշում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժ/պ Գոշ Սարգսյանը:
Բոլոր վարչական շրջաններում գործում են հատուկ հեռախոսահամարներ: Քաղաքի մաքրությանը միացած բնակիչները կոնկրետ հասցեներն իմանալու և գործիքների ձեռքբերման համար կարող են զանգել նշված հեռախոսահամարներով:
19:11 01.07.2025
Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ամերիկյան հարվածները աներևակայելիորեն հաջող են եղել։ Նա դա հաստատել է Ֆլորիդա մեկնելուց առաջ Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Մենք շատ բաների մասին ենք խոսելու։ Օրինակ՝ Իրանում մեր հսկայական հաջողության մասին։ Մենք ունեցել […] ...
19:00 01.07.2025
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 56,500 պաղեստինցիԳազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին՝ այնտեղ զինված հակամարտության սրումից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 56.7 հազարի։ Նման տվյալներ է տրամադրել պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում։ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 56,647-ի, ևս 134,105 մարդ վիրավորվել է», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության […] ...
18:51 01.07.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրաԻսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների միջնորդները ձգտում են Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հասնել, հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթթին Կահիրեում իր օմանցի գործընկեր Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիի հետ մամուլի ասուլիսում։ «Եգիպտոսը և Կատարը, ամերիկյան կողմի հետ համակարգված, լուրջ ջանքեր են գործադրում հրադադարը վերականգնելու համար: Մենք ձգտում ենք 60-օրյա հրադադարի […] ...
18:43 01.07.2025
ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ օրենսդրական փաթեթը մանրամասնորեն քննարկվել է և արտացոլում է ոլորտային շահառուների կարծիքներն ու դիրքորոշումները: «Նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ոլորտը կարգավորող […] ...
18:31 01.07.2025
Միջազգային բարձրաստիճան համաժողով՝ նվիրված Դատախազության հիմնադրման 107-ամյակինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկել է «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի […] ...