23:45 24.03.2019
ՊԵԿ կողմից քաղաքացիներին ուղղված ՀԴՄ-ներ պահանջելու կոչերն ինչ արդյունքներ են տալիս, անգամ վարչապետն է կոչ անում քաղաքացիներին մաս կազմել այս գործընթացի ու որպես պարտաճանաչ քաղաքացի՝ հետևողական լինել ՀԴՄ-ներ պահանջելու հարցում: Դավիթ Անանյանը Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան, ասել է.
«ԱԺ-ում վարչապետը շնորհակալությունների շարք հնչեցրեց, քաղաքացիներին շնորհակալություն հայտնեց, տնտեսավարողներին, որ ավելի օրինապահ են դարձել, ՊԵԿ-ին՝ գործառտույթները մի քիչ ավելի լավ անելու համար. այս 3 շնորհակալությունների արդյունքում ունեցել ենք ՀԴՄ կտրոնների քանակի աճ, այո, ստվերը որոշակի կրճատվել է, բայց հեռու ենք ասելուց, որ եկել ենք ստվերի կրճատման մեծ թիրախների ապահովման: Գնում ենք այդ ճանապարհով»։
Առանց մաքսատուրքի ներկրվող ապրանքի ծավալի կրճատումը քաղաքացիներին հուզող հարցերից մեկն է, նախկին 50 կգ-ի փոխարեն այժմ միայն 25 կգ կարող են ներկրել, ի՞նչն է խանգարում, որ գործարարը երկու անգամ հատի սահմանը անհրաժեշտ քանակի բեռն առանց մաքսատուրքի ներկրելու համար, հետաքրքրվել է Արամ Աբրահամյանը:
«Դուք եթե բիզնեսմեն եք, իրավունք չունեք օգտվել 25 կամ 50 կգ ներկրելու հնարավորությունից, եթե բիզնեսմեն եք, պետք է ապրանքը հայտարարագրեք, 25 կամ 50 կգ վերաբերում են ոչ բիզնես նպատակով անձի ուղեբեռին: Անձը, երբ գալիս է սահման, չի ներկայանում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ, գործում է 25 կգ շեմը»,- ասել է Անանյանը:
ՊԵԿ նախագահը շեշտել է, որ այս հարցում երկու թյուրըմբռնում կա հասարակության մեջ:
«Մենք այս ճանապարհով մանր ու միջին բիզնեսին խոչընդոտներ ենք հարուցել, մենք չէ, որ իջեցրել ենք 50-ը 25-ի, ԵԱՏՄ կանոն է, երկրորդ՝ բիզնեսի հետ որևէ առնչություն չունի»,- պարզաբանել է նա:
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...