Կառավարությունն այսօր արտահերթ նիստ կանցկացնի. ի՞նչ հարցեր են օրակարգում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ կանցկացնի. ի՞նչ հարցեր են օրակարգում

12:46 25.03.2019

ՀՀ կառավարությունն այսօր՝ մարտի 25-ին, արտահերթ նիստ կանցկացնի: Նիստի օրակարգում այս պահի դրությամբ 7 հարց է: Օրակարգային հարցերից 5-ն են զեկուցվող:

Արտահերթ նիստում Կառավարությունը կքննարկի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու, պետական բյուջեում վերաբաշխում իրականացնելու, ՀՀ կառավարության որոշումների մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցերը:

«ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ մասին» նախագծում նշված է, որ վերոնշյալ որոշման մեջ տեխնիկական և ծրագրային թերությունների պատճառով Արտակարգ իրավիճակների նախարարության որոշ ծրագրերը ըստ բյուջետային հատկացումների գլխավոր և ստորադաս կարգադրիչների կատարողների ճիշտ չեն ներառվել համապատասխան հավելվածներում: Սույն որոշման նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համապատասխան հավելվածներում ճշգրտումներ կատարելու համար:

«ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի լուծարման գործընթացով պայմանավորված պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ՀՀ 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 52 200.0 հազար ՀՀ դրամ, որից առաջին եռամսյակում՝ 44,720.0 հազ.դրամ՝ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

«ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով «Աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովում» ծրագրով «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ին առանց մրցույթի, որպես դրամաշնորհ հատկացնել 44,326.7 հազար դրամ:

«ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին առանց մրցույթի, որպես դրամաշնորհ հատկացնել 352,226.5 հազար դրամ:

«ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով Կառավարությանն առաջարկվում է «1148 Արտադպրոցական դաստիարակության» ծրագրի «11006 Արտադպրոցական դաստիարակություն հասարակական կազմակերպությունների կողմից» միջոցառման իրականացման համար 2019 թվականի պետական բյուջեից 626,311,000 ՀՀ դրամի չափով ֆինանսական հատկացումը նախատեսված է հատկացնել դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

BACK_TO_TOP