Կապսի ջրամբարի շինարարությունը կմեկնարկի 2020 թվականին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Կապսի ջրամբարի շինարարությունը կմեկնարկի 2020 թվականին

15:06 25.03.2019

Կապսի ջրամբարի շինարարությունը կմեկնարկի 2020-ին: Այս մասին SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Կապսի ջրամբարի վերականգնումը նախատեսվում է 2 փուլով: Առաջին փուլում ջրամբարը վերականգնվելու է 25 մլն խորանարդ մետր ծավալով: Երկրորդ փուլում նախատեսվում է ծավալները մեծացնել մինչև 60 մլն խորանարդ մետր: Ջրամբարի ծավալների մեծացման ծրագրերն առաջ են բերել հարևանությամբ գտնվող Ջրաձոր գյուղի տեղափոխության հարցը, որն այժմ քննարկման փուլում է:

«Կապսի ջրամբարի վերականգնման երկրորդ փուլում, եթե ծավալները հասցվեն 60 մլն խորանարդ մետրի, Ջրաձորը չպետք է մնա իր տեղում: Արդեն գույքագրում ենք կատարել: Ջրաձոր գյուղում կա 72 ընտանիք, նրանցից 31-ին նկատմամբ պետությունը պարտավորություններ ունի: Շիրակի մարզի 12 գյուղերում 162 անօթևան կա, որոնցից 31-ը` Ջրաձոր գյուղում: Բայց մենք հիմա 31 անօթևան ընտանիքի բնակարանային հարցը դիտարկում ենք ամբողջ գյուղի 72 ընտանիքի հետ միասին: Մի քանի տարբերակ է քննարկվում: Արդյո՞ք պետք է նոր գյուղ կառուցվի, թե՞ ընտանիքին գումարային փոխհատուցում կտրամադրվի, և նրանք այլ բնակավայրերում տուն կգնեն: Երկրորդ տարբերակի դեպքում, ստացվում է, որ Ջրաձոր գյուղը կկորի: Դրա համար էլ ավելի հակված ենք նոր գյուղ կառուցելու տարբերակին: Արդեն ունենք ավագանու որոշումն այն մասին, որ համաձայն են գյուղի տեղափոխությանը: Իսկ ինչ վերաբերում է Կապսի ջրամբարի վերականգնմանը, ապա ակնկալվում է, որ այս տարվա վերջին նախագիծն ավարտված կլինի, կապալառու կազմակերպության մրցույթն ավարտված կլինի, և 2020 թվականի սկզբին արդեն իսկ կսկսվեն շինարարական աշխատանքները»,- SHANTNEWS-ին ասել է Ալբերտ Մարգարյանը:

1980-ականների սկզբին Կապսի ջրամբարի կառուցման ժամանակ ևս Ջրաձոր գյուղի տեղափոխության հարցը դրված է եղել: Նույնիսկ նոր գյուղի համար տարածք է հատկացվել, նոր կառուցված տների շինարարությունն անավարտ է մնացել: Հիմա արդեն, եթե Կապսի ջրամբարի վերականգնումը երկրորդ փուլին հասնի, նոր գյուղի համար ուրիշ տարածք է հատկացվելու: Տարածքի  ընտրության հարցում բնակիչների հետ համաձայնության են եկել:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց

12:35 05.07.2025

Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

12:25 05.07.2025

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

12:11 05.07.2025

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...

SHANTNEWS

12:00 05.07.2025

SHANTNEWS

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

11:50 05.07.2025

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

11:33 05.07.2025

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...

BACK_TO_TOP