17:44 25.03.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ կառավարության ծրագրի ներկայացնելուց հետո դիտարկում արեց.
«Ճիշտ կլիներ, որ զեկույցում արձանագրված լիներ կամ արդյունքները, կամ առաջընթացը, որ արձանագրել ենք նախորդ տարվա համեմատ կամ միջոցառումները, որ արվել են տվյալ ուղղությամբ»:
Հավելեց, որ զեկույցից իր դուրս գրած տվյալների համաձայն՝ ստացվել են այսպիսի ցուցանիշներ.
«Ես հանեցի նաև վիճակագրություն 2018թ. ներմուծման աճը՝ 21.1 տոկոս, արտահանմանը՝ 7.8, աճերի տարբերությունը բերել է առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի խորացման, և որևէ օգուտ չի բերում տնտեսությանը»:
Նախարարն արձագանքեց.
«Ես նայում էի նախադասությունը, որ կարդում էիք, կոնտեքստից հանված թիվը ցույց չի տալիս, թե ինչու է եղել 866, եթե ամբողջությամբ կարդաք, կտեսնեք, որ 866 եղել է ընդհանուր ներմուծման աճը, որի մի մասը եղել է կապիտալ ներմուծման աճը, այսինքն՝ որակյալ աճ է, ներմուծում է իրականացվել, ներդրվել է կապիտալ, որը բերելու է տնտեսության նոր ճյուղերի աճի»:
Պատգամավոր Արթուր Դալլաքյանը, ի թիվս այլ պատգամավորների, հետաքրքրվեց զբոսաշրջության ուղղություններով, նրան մասնավորապես հուզում էր ճանապարհաշինությունը, որը իշխանության հայտարարած ուղղության զարգացման ճյուղերից է, այնինչ, ինքը նկատառումներ ունի, հատկապես հետաքրքրվեց Նոյեմբերյանի ճանապարհահատվածով, որտեղ վերջերս նկատել է, թե քանդման ինչ աշխատանքներ են կատարվում: Նրա հարցին պատասխանեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը:
«Այդ ճանապարհի համար չի վճարվել, խախտումների մասին ասվել է, կվերանորոգի կամ նորը կկառուցի, եթե ոչ, չի ընդունվի, ու այս տարվա մասին է խոսքը, Ոսկեպարի ճանապարհի մասին է խոսքը»,- պարզաբանեց նա:
Պատգամավոր Հրանտ Մադաթյանը ևս խոսեց զբոսաշրջությունից՝ հարցնելով.
«Գերակա ուղղություններից է հայտարարվել զբոսաշրջությունը: Ի՞նչ աշխատանքներ են տարվում էդ գումարների մեծ մասը երկրում պահելու համար, Նոր տարվա միջոցառումների մեծ մասն անցկացվում է հարևան երկրում, մենք հնարավորություններ ունենանք զարգացնել մարզերում հյուրանոցային տնտեսությունները, պահել գումարների մեծ մասը»:
Նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց.
«Մենք շատ ենք խոսում ներգնա զբոսաշրջության մասին, բայց քիչ ենք խոսում ներքին զբոսաշրջության մասին: Վստահաբար ունենք ուղղություններ, որոնք Հայաստանի քաղաքացու համար զարգանալու են` և՛ Գյումրին, և՛ Սյունիքը, Ղարաբաղը պետք է դարձնենք ավելի ճանաչելի և հասանելի: Ծառայությունների որակի ու ենթակառուցվածքների զարգացման վրա ուշադրություն պետք է դարձնել: Եթե որոշում են գնալ Վրաստան, բնականորեն շարունակվելու է, որովհետև բնական պայմաններն այնտեղ այնպիսին են, որ մարդկանց որոշակի քանակ ցանկանում է անցկացնել ծովում»:
12:25 05.07.2025
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...
11:15 05.07.2025
Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...