16:50 25.03.2019
«Աջ ղեկերի մասին» օրենքի ընդունումից հետո` 5-օրյա ժամկետում, շրջանառվել է կառավարության երկու որոշում, որոնցից մեկը շահագործմանն է վերաբերում, իսկ մյուսը՝ հաշվառմանը: Նախորդ նիստին մենք փորձեցինք արտահերթ մտցնել այդ հարցերը, որովհետև այդ 5-օրյա ժամկետը պետք է լրանար օրենքի ընդունումից հետո: Առաջարկվեց, որ արտահերթ նիստով արվի, և մենք այսօր նախաձեռնել էինք այսօրվա արտահերթ նիստը, որպեսզի այդ անհարմարությունները նույնպես վերացվեին»,- աջ ղեկային տեղաբաշխում ունեցող ավտոմեքենաների խնդրին անդրադառնալով` լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
Արշակյանը նշեց, որ կառավարության այսօրվա ընդունած որոշումները հենց այդ որոշումներն են: Սա ենթադրում է, որ օրենքով սահմանված կարգով այդ մեքենաները կարող են հաշվառվել և շահագործվել: Ներմուծումը շարունակվելու է մինչև մայիսի 1-ն այն մեքենաների համար, որոնք գնվել են 2018թ. դեկտեմբերի 31-ը:
Ժամկետների մասին խոսելիս Հակոբ Արշակյանը նշեց, որ հարցը քննարկել են ՊԵԿ-ի հետ և չհասցնելու խնդիր չի կարող առաջանալ:
«Մենք նաև մեկ ամսով երկարացրինք՝ սարքելով մինչև մայիսի 1-ը, որպեսզի սահմանին կուտակումներ չլինեն»,- ասել է Արշակյանը:
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...
11:15 05.07.2025
Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...
10:56 05.07.2025
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...