«Սասնա ծռեր»-ն ապատեղեկատվություն են տարածում. մարտունեցի ազատամարտիկները բաց նամակ են հղել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

«Սասնա ծռեր»-ն ապատեղեկատվություն են տարածում. մարտունեցի ազատամարտիկները բաց նամակ են հղել

19:00 25.03.2019

Արցախի Մարտունի քաղաքի մի խումբ ազատամարտիկներ բաց նամակով դատապարտել են «Սասնա ծռեր» կուսակցության այսօր տարածած այն հայտարարությունը, որով իբր խոչընդոտվել է շրջկենտրոնում կազմակերպված այդ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը բնակչության հետ:

Նամակում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, օրերս «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչները Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում բնակչության հետ հանդիպում են կազմակերպել: Դժգոհ մնալով հանդիպման մասնակիցների սակավ քանակից՝ նրանք հայտարարություն են տարածել, թե իբր Մարտունի քաղաքի ազատամարտիկները նախապես ձեռնարկել էին հնարավոր բոլոր միջոցները հանդիպման կայացմանը խոչընդոտելու համար: Թեմային առանձին հնչեղություն տալու նպատակով նրանց տարածած հայտարարության մեջ հիշատակվում է Արցախյան ազատամարտի վետերան Սամվել Աբրահամյանի անունը, ինչպես նաև առանց փաստերի ներկայացվում մտացածին ինչ-որ մեքենաների շարժ՝ այսօրինակ էժանագին սադրանքների միջոցով հանրությանը թյուրիմացության մեջ գցելու փորձ անելով:

Մենք՝ Մարտունի քաղաքի ազատամարտիկներս, խիստ դատապարտում ենք այդպիսի շահարկումներն ու ապատեղեկատվության տարածումը: Մենք երբեք մեր մեջ թշնամիներ չենք փնտրել, և երբևիցե որևէ մեկից չենք վախեցել, դրա վառ ապացույցը անառիկ պահված Մարտունին է: Կարծում ենք՝ այսքանով ամեն ինչ ասված է»:

Նամակն ստորագրել են Արցախյան ազտամարտի մի խումբ վետերաներ.

Ավանեսյան Արամ, Աբրահամյան Նվեր, Սարգսյան Հայկ, Ավագյան Գարիկ, Սարգսյան Կամո, Արտաշյան Արտաշ, Խաչատրյան Արթուր, Մելքոմյան Միքայել, Օսիպյան Միքայել, Սարգսյան Նաիրի, Ավանեսյան Արմեն, Խաչատրյան Վարդան, Հարությունյան Վյաչեսլավ, Հարությունյան Մխիթար, Մաիլյան Մարտիկ, Աղաջանյան Նորայր, Աբրահամյան Կառլեն, Սարգսյան Վիտալի, Գրիգորյան Վալերի, Մուսաելյան Կամո, Պետրոսյան Հենո, Մուսաելյան Օբեթա, Մանգասարյան Արմեն, Ավագյան Սենորիկ, Ղարիբյան Էդիկ, Սարգսյան Վլադիկ, Մկրտչյան Շմիթ, Ջամալյան Արթուր, Ղարիբյան Արեգ, Հայրապետյան Կարեն, Հակոբյան Արսեն, Հարությունյան Փայլեր, Ստեփանյան Հրաչիկ, Ստեփանյան Վլադիկ, Վանյան Ռոբիկ, Աղասյան Վլադիմիր, Աղասյան Գրիշա, Պողոսյան Նելսոն, Խաչատրյան Ռաֆայել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

14:14 05.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

14:00 05.07.2025

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

13:48 05.07.2025

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:34 05.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-10-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, հուլիսի 6-10-ին՝աստիճանաբար […] ...

BACK_TO_TOP