Ստաժ չունեցող և 12 տարվա ստաժ ունեցող մարդը նույն կենսաթոշակն են ստանալու. Արկադի Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Ստաժ չունեցող և 12 տարվա ստաժ ունեցող մարդը նույն կենսաթոշակն են ստանալու. Արկադի Խաչատրյան

11:32 26.03.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը մարտի 26-ին խորհրդարանում դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին՝ հարց ուղղելով հիմնական կենսաթոշակի վերաբերյալ: Նրան հետաքրքրում էր՝ հաշվարկներ կա՞ն, թե որքան կպահանջվի հիմնական կենսաթոշակը նվազագույն կենսաթոշակի չափ՝ 25 500 դրամ սահմանելու համար:

«Եթե հիմնականը թողնում ենք նույն մակարդակի, սահմանում ենք նվազագույն, սա նշանակում է, որ ստաժ չունեցող մարդը և 12 տարվա ստաժ ունեցող մարդը ստանալու են նույն գումարը, որն այնքան էլ արդարացի չի լինում աշխատած և գումար կուտակած մարդկանց նկատմամբ»,- ասաց նա:

Սաիյանը նշեց, որ նման հաշվարկ կատարվել է, ապա ընդգծեց՝ եթե գնային ոչ թե նվազագույն կենսաթոշակ սահմանելու ճանապարհով, այլ հիմնական կենսաթոշակը 25 500 դրամ դարձնեին, ապա լրացուցիչ հատկացվելիք միջոցները տարեկան 50 միլիարդ դրամ կկազմեին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

16:55 05.07.2025

Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը: Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Սաշա Պետրոսյանը (57 կգ), […] ...

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

16:42 05.07.2025

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

16:27 05.07.2025

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

Ստամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...

Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համար

15:56 05.07.2025

Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համար

Փարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...

Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարար

15:40 05.07.2025

Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

15:28 05.07.2025

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...

BACK_TO_TOP