19:07 26.03.2019
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանը այս առաջնությանը ներկայացնում է 8 շախմատիստ: 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Սամվել Տեր-Սահակյանը և Սերգեյ Մովսեսյանը:
Հրանտ Մելքումյանի և Մանուել Պետրոսյանի միջև պարտիան ավարտվել է ոչ-ոքի, կեսական միավոր են վաստակել նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը:
Սամվել Տեր-Սահակյանն իր ակտիվում ունի 5.5 միավոր և կես միավոր է հետ մնում 4 առաջատարներից: Լրացուցիչ ցուցանիշներով Սամվելը 5-րդն է: Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ արդյունքն ունի Սերգեյ Մովսեսյանը՝ 5 միավոր: Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանն ունեն 4.5-ական միավոր: Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը՝ 4-ական միավոր: Առաջնության ավարտին մնում է 4 տուր:
Այսօր տեղի են ունենում 8-րդ տուրի հանդիպումները:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:
09:50 13.08.2025
Կիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԿԺԴՀ-ի պետական գործերի ղեկավար Կիմ Չեն Ընը հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել է, որ աջակցում է Ռուսաստանի իշխանությունների կողմից հատուկ ռազմական գործողության շրջանակներում ձեռնարկվող միջոցառումներին, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Պուտինը բարձր է գնահատել ԿԺԴՀ-ի օգնությունը և Կորեայի ժողովրդական բանակի զինվորների հերոսությունը Կուրսկի մարզի տարածքի ազատագրման գործում։ «Կիմ Չեն […] ...
09:40 13.08.2025
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային 37 տրիլիոն դոլարիԱՄՆ-ի պետական պարտքի ծավալը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 37 տրիլիոն դոլարի սահմանը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների։ Գործակալության կայքի համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ կառավարության չմարված պարտքի ընդհանուր գումարը կազմել է 37,004,817,625,842.56 դոլար։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարի նշագիծը 2024 թվականի նոյեմբերին։ Միևնույն ժամանակ, 35 տրիլիոն […] ...
09:35 13.08.2025
Ամերիկյան լրատվամիջոցները թվարկել են Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման վայրերըԱմերիկյան լրատվամիջոցները նշել են օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր վայրերը։ Տեղական Anchorage Daily News հրատարակության տվյալներով՝ հնարավոր է, որ երկու երկրների առաջնորդները հանդիպեն Անքորիջի Թեդ Սթիվենսի անվան միջազգային օդանավակայանում։ Բացի այդ, կա հնարավորություն, որ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի վայր ընտրեն ԱՄՆ զինված ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն բազան։ Միաժամանակ, Ալյասկայի […] ...
09:30 13.08.2025
Քեյնը պատմել է, թե ինչպես է Մեսսին մերժել իր խնդրանքըՄյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարրի Քեյնը խոսել է մրցակիցների հետ մարզաշապիկներով փոխանակվելու ավանդույթի մասին։ Նրան հարցրել են, թե արդյո՞ք սիրում է մարզաշապիկներով փոխանակվել։ «Եթե ինչ-որ մեկը խնդրի ինձ փոխանակվել, ես անպայման կփոխանակեմ։ Իմ կարիերայի ընթացքում ես խնդրել եմ փոխանակվել մարզաշապիկներով միայն մի քանի խաղացողների հետ։ Ես խնդրել եմ Ուեյն Ռունիին, Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին։ […] ...
09:25 13.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է հանրային սննդի ծառայություններ մատուցող ընկերության կողմից 2022-2024 թվականներին հարկային հաշիվներ խեղաթյուրելու և պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված […] ...
09:20 13.08.2025
Կդադարեցվի ՀՀ մի քանի գյուղերի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 07:00-21:00-ն կդադարեցվի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա,Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...