Իսպանիայի թագուհին ու Արգենտինայի առաջին տիկինը քաղաքական բանակցությունները վերածել են նորաձևության ցուցադրության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Իսպանիայի թագուհին ու Արգենտինայի առաջին տիկինը քաղաքական բանակցությունները վերածել են նորաձևության ցուցադրության

17:46 27.03.2019

16 տարվա մեջ առաջին անգամ Իսպանիայի թագավորն այցելել է Արգենտինա: Այս այցն այնքան էլ մեծ քաղաքական քայլ չէ երկու երկրների միջև, բայց կարելի է ասել, որ այցը վերածվել է նորաձևության իսկական միջոցառման, քանի որ մեկ վայրում են հայտնվել Ֆիլիպ 5-րդ-ի կինը՝ Լետիցիան և Արգենտինայի առաջին տիկին Խուլիանա Ավադան:

Լետիցիան համարվում է Եվրոպայի թագավորական ընտանիքի ամենաոճային ներկայացուցիչներից մեկը, իսկ Ավադան աշխարհի առաջին տիկինների մեջ չունի մրցակից:

Արգենտինայի ղեկավարի ու իսպանացի միապետի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում գտնվող La Casa Rosada նախագահական նստավայրում: Լետիցիան նախագահական նստավայրում կրում էր  Pedro del Hierro բրենդի կրեմագույն զգեստ, իսկ Խուլիանան ընտրել էր մուգ կապույտ համեստ դեկոլտեով զգեստ:

Այդ երեկոյան հյուրերի համար կազմակերպել էին ճաշկերույթ Կիրշների մշակույթի տանը: Այդ ճաշկերույթի ձևաչափը չէր կաշկանդել Լետիցիային ու Խուլիանային: Հատուկ Լետիցիայի համար կարվել էր Carolina Herrera-ի լազուրե երանգի զգեստ, իսկ Արգենտինայի առաջին տիկինը կրել է Dior-ի աշնանային հավաքածուից ալ կարմիր զգեստ:

Այցի հաջորդ օրը Լետիցիան ու Խուլիանան մասնակցել են բարեգործական միջոցառման: Իսպանիայի թագուհին կրել է Zara ապրանքանիշի բլուզ ու տաբատը, իսկ Արգենտինայի առաջին տիկինը համադրել է էլեկտրիկ պրինտերով բլուզն ու կիսաշրջազգեստը:

Իսկ երեկոյան կանայք կրկին բառի բուն իմաստով հիացրել են բոլորին: Խուլիանան կրել է փայլուն կարճ զգեստ, իսկ Լետիցիան եղել է բորդո զգեստով և փոքրիկ պայուսակով: Նրանք պաշտոնական այցը վերածել են օսկարյան կարմիր գորգի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP