Տրոլեյբուսի վարորդին ու թատրոնի գրասենյակի ղեկավարին չի կարելի նույն աչքով նայել. Վիգեն Ստեփանյանը ևս պահանջում է Նազենի Ղարիբյանի հրաժարականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Տրոլեյբուսի վարորդին ու թատրոնի գրասենյակի ղեկավարին չի կարելի նույն աչքով նայել. Վիգեն Ստեփանյանը ևս պահանջում է Նազենի Ղարիբյանի հրաժարականը

11:32 01.04.2019

Դերասան, բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն այն կարծիքին է, որ մշակույթը չի կարելի ղեկավարել, պետք է սատարել, այնինչ ստեղծում են իրավիճակ, երբ արվեստի գործիչը ստիպված է անընդհատ հաղթահարել խոչընդոտները:

«Ես մտածում եմ հիմա, որպես պարզ հանդիսատես, եթե Օպերային թատրոնը տարիուկեսում հասել է տեսանելի հաջողությունների, ինչո՞ւ ենք խեղդում այդ մարդուն, այդ ղեկավարին՝ պատճառ բռնելով օրենքը, հայերեն չիմանալը: Հնարել կարելի է ամեն ինչ, նույնիսկ վատ եղանակը, անլուրջ է այդ ամենը, մենք էլ ամեն ինչ տեսնում ենք, հասկանում ենք, հասկանում ենք` նոր են, այդ հարցերին տեղյակ չեն, համբերում ենք, մի անգրագիտությունը մյուսի հետևի՞ց, միացնել թատրոնները, ՊՈԱԿ-ները, ոչուփուչ չգիտես ինչերը: Որևէ մեկիս հետ չեն նստել, չեն խորհրդակցել, 47 տարի թատրոնում եմ, մեկը հարցրե՞լ է՝ լավ, ոնց ես կարծում՝ այս նոր պայմաններում ի՞նչ անել, ես իմ այս տարիքին որևէ պաշտոնի ու աթոռի չեմ ձգտել, բնավ, բայց կարող եմ օգտակար լինել»:

Մշակույթի նախարարի այլ թեկնածուի մասին չի խոսում, միայն պահանջում է Նազենի Ղարիբյանի հրաժարականը, որն իր կարծիքով՝ չի գիտակցում, որ «Տրոլեյբուսի վարորդին ու թատրոնի գրասենյակի ղեկավարին չի կարելի նույն աչքով նայել»:

«Այդ կինն իր բոլոր քայլերով խոչընդոտ է, իր եսը գերադասում է բոլոր այն իրավիճակներից, որոնք կան, ինքն էդպես է որոշել, կուզենա սրան կհանի, սրան կնշանակի, խաղուպա՞ր է, ի՞նչ է, նույն օրը Վանաձորի թատրնոի տնօրենին ազատել է պաշտոնից, ինչի՞ համար, լավ ես աշխատել, բայց որոշել ենք փոխել, բան չի, էլի, բաճկոնս հնացել է, նորը առնեմ, չէ՞ որ այս ամենը կուտակվում է, փորձ է, գիտելիք է»,- ասում է Վիգեն Ստեփանյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․  Ուիմբլդոն

20:15 04.07.2025

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ Ուիմբլդոն

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

20:07 04.07.2025

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...

SHANTNEWS

20:00 04.07.2025

SHANTNEWS

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու  հետ

19:54 04.07.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...

Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էր

19:47 04.07.2025

Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էր

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Ազատան գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր 42 գրամից ավելի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ: Պարզվել էր, որ տղամարդը վաճառելու նպատակով տելեգրամյան ալիքից […] ...

ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

19:36 04.07.2025

ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...

BACK_TO_TOP