15:28 01.04.2019
Ուկրաինայում ավարտվել են նախագահական ընտրությունները: Քվեաթերթիկների ավելի քան 60 %-ի հաշվարկի համաձայն՝ առաջատար է դերասան, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 30.36%-ը: Զելենսկուն գրեթե երկու անգամ զիջում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նա հավաքել է ձայների 16.65%-ը: Երրորդ տեղը գրավել է «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն՝ քվեների շուրջ 13%-ով, իսկ «Ընդդիմադիր բլոկի» համանախագահ Յուրի Բոյկոյի օգտին է քվեարկել ընտրողների ավելի քան 11%-ը: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 63.52%:
Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատար Վլադիմիր Զելենսկին «Ժողովրդի ծառան» հեռուստասերիալում մարմնավորում էր հասարակ քաղաքացու, որը դառնում է նախագահ: Սակայն Զելենսկու մասնակցությամբ երգիծական հեռուստասերիալը շուտով կարող է իրականություն դառնալ: Հենց սերիալի վերնագրով էլ Զելենսկին անվանել է իր կուսակցությունը՝ «Ժողովրդի ծառան»:
Վլադիմիր Զելենսկին ընտրարշավի ընթացքում լայնորեն օգտագործել էր սոցիալական ցանցերը՝ այսպիսով թիրախավորելով երիտասարդությանը: Ըստ արևմտյան վերլուծաբանների՝ Զելենսկուն հաջողություն է ապահովել նաև այն հանգամանքը, որ նա խոսում է թե՛ ուկրաիներեն, թե՛ ռուսերեն, ինչը նրան ձայներ է ապահովել Ուկրաինայի արևելքում, որտեղ հիմնականում խոսում են ռուսերեն:
Իսկ Զելենսկու «Աքիլլեսյան գարշապարը», ըստ արևմտյան լրատվամիջոցների, նրա մտերիմ հարաբերություններն են օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու հետ: Վերջինիս սեփականությունը հանդիսացող 1+1 հեռուստաալիքը նախընտրական շրջանում մեծապես սատարել է Զելենսկուն: Դերասանը, սակայն, բազմիցս հերքել է այն մեղադրանքները, թե ինքը օլիգարխ Կոլոմոյսկու խամաճիկն է:
Ի դեպ, Զելենսկուն է սատարում նաև Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին:
Настоящее время հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սաակաշվիլին ողջունել է ընտրությունների նախնական արդյունքները:
«Վլադիմիր Զենլենսկին մի մարդ է, որը շատ է սիրում Ուկրաինան: Այն կերպարը, որ նրանից փորձում են ստեղծել Պորոշենկոյի լրատվամիջոցները, չի համապատասխանում իրականությանը… Ճիշտ է, նա փորձ չունի, բայց ուկրաինացի քաղաքական գործիչների դեպքում փորձը վատ է: Ուկրաինացի քաղաքական գործիչների մեծ մասն ունի փորձ, թե ինչպես երկիրը դարձնել Եվրոպայի ամենաաղքատ երկիրը՝ ըստ ՀՆԱ-ի, նրանք ունեն կոռուպցիայի, ստելու և գողանալու փորձ, այնպես որ, այն, որ Զելենսկին փորձ չունի, միայն դրական է»,- ասել է Սաակաշվիլին:
Զելենսկին նույնպես դրական է արտահայտվել Սաակաշվիլիի մասին և պատրաստակամություն հայտնել համագործակցել նրա հետ:
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ընտրարշավի հիմքում էր դրել հայրենասիրությունը և ռուսական ագրեսիային դիմակայումը: Պորոշենկոյի կարգախոսն էր «Բանակ, լեզու, հավատ», և նրա հիմնական թիրախը պահպանողական ուկրաինացիներն էին:
Պորոշենկոյի ընտրարշավին, սակայն, մեծ վնաս հասցրեց անցյալ ամիս տեղի ունեցած սկանդալը. նրա մտերիմ գործընկերոջ որդին մեղադրվեց ուկրաինական բանակին ռուսական մաքսանենգ պահեստամասեր վաճառելու մեջ, ինչը երկրի պետական բյուջեին ավելի քան 9 մլն դոլարի վնաս էր հասցրել:
Ընտրությունների նախնական արդյունքներով երրորդ հորիզոնական զբաղեցրած Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է ընտրախախտումների և սադրանքների մասին և այդ ամենի մեջ մեղադրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:
Ի դեպ, ընտրությունների ընթացքում ոստիկանությունը ստացել է խախտումների մասին մոտ 2500 հաղորդում, սակայն միջազգային դիտորդները ընտրությունները արդար են գնահատել:
Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է ապրիլի 21-ին ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսանոց շեմը:
Պյոտր Պորոշենկոն բավականին մարտական է տրամադրված երկրորդ փուլին: Նրա շտաբից բոլոր թեկնածուներին կոչ են արել հանգիստ ընդունել երկրորդ փուլում Պորոշենկոյի հաղթանակը:
Ընտրություններից հետո իր աջակիցների առջև ելույթի ժամանակ Պորոշենկոն հայտարարել է Ղրիմը և Դոնբասը վերադարձնելու մասին:
«Ապրիլի 21-ից հետո մենք կմտնենք շատ կարևոր մի փուլ և կվերադարձնենք բռնազավթված Ղրիմը և Դոնբասը… Ռուսաստանի ղեկավարը Ուկրաինայի համար երազում է փափուկ, մեղմ, անփորձ, թույլ, գաղափարապես անվճռական և քաղաքականապես անտարբեր նախագահ: Արդյո՞ք մենք նրան նման հնարավորություն կտանք», – ասել է Պորոշենկոն:
Իսկ մինչ այդ Ուկրաինայի գործող նախագահը հեգնական գրառում էր կատարել իր Twitter-յան էջում:
«Ռուսաստանի հետ այսպես թե այնպես ստիպված կլինենք նստել մեծ սեղանի շուրջ՝ մեր եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ միասին, սակայն Ռուսաստանը չեն ներկայացնելու Մաքսիմ Գալկինը կամ Եվգենի Պետրոսյանը, այլ, ի գիտություն բոլորիդ, Վլադիմիր Պուտինը»:
Так, і з Росією так чи інакше за великим столом з нашими європейськими та американськими партнерами прийдеться говорити. Але представлятиме її не Максим Галкін чи Євгеній Петросян, а, так, щоб ви знали про всяк випадок, Володимир Путін.
— Петро Порошенко (@poroshenko) March 31, 2019
18:44 04.07.2025
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԼուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
18:37 04.07.2025
Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԱյսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Էդիկ Գրիգորյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...
18:30 04.07.2025
«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի ԹուրքիաԻտալական «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կտեղափոխվի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ուզբեկ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Իստանբուլ Բաշաքշեհիրում»: Թուրքական ակումբն իրավունք կունենա հետագայում գնելու Շոմուրոդովի տրանսֆերային իրավունքը 7 միլիոն եվրոյով: ...
18:24 04.07.2025
Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...
18:17 04.07.2025
ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններՀուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի […] ...
18:12 04.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...