23:40 01.04.2019
Նախորդ տարվա օգոստոսին փողոցաշինական մեծ ծրագրով Գյումրու պատմական միջուկի Վարպետաց,Ղորղանյան, Ջիվանի փողոցներում ևս շինարարություն սկսվեց: Կարճ հատվածներով ընդամենը 100-150 մետր երկարության փողոցներում նախագծային թերությունների և ուշ մեկնարկի պատճառով հիմնանորոգումներն անցած տարվա դեկտեմբերին չհասան ավարտին:
Ժամկետների խախտումներ եղան ոչ միայն 23 ու 8 միլիոն եվրոյի ծրագրում: Համաշխարհային բանկի ֆինանսներով կառուցվող Շիրազի փողոցը ևս անավարտ է: Հիմա «Կումայրի» արգելոցի բոլոր փողոցներում վերսկսված են աշխատանքները, որտեղ ամբողջ ծավալով գործի անցնելու համար այս մի քանի օրերին տեղումներն են խանգարում:
«Կումայրի» արգելոցի տարածքում վերակառուցվող փողոցներից ամենաերկարը Շիրազի փողոցն է, մոտ մեկ կիլոմետր է: Շիրազի վերակառուցման ֆինանսավորման աղբյուրն էլ է տարբեր, 23․8 մլն եվրոյի ծրագրի հետ կապ չունի: Անցած տարվա օգոստոսից մինչև դեկտեմբեր հասցրել էին միայն քանդել ու եզրաքարերը շարել, թեև նախատեսված էր գոնե մեկ շերտով ասֆալտապատում:
Հիմա վարպետները վերադարձել են շինհրապարակ ու սկսել բազալտե սալիկների տեղադրումից: Սա միայն մի հատվածում, իսկ մոտ 700 մետր երկարության մյուս հատվածում նոր հողային շերտն են հեռացնում:
Այս փողոցների համար ավարտի նոր ժամկետներ են սահմանվել, ըստ տեղադրված վահանակների, երկու շինկազմակերպությունները 4 փողոցն էլ ավարտելու են մինչև մայիսի 15-ը: Ժամկետի հերթական փոփոխություն շինարարները խոստանում են, որ չի լինի, այս անգամ խախտելու դեպքում արդեն կենթարկվեն վարչական պատասխանատվության:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...