Ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դուստրը հայրիկին ճանաչում է լուսանկարներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.34 oC

Ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դուստրը հայրիկին ճանաչում է լուսանկարներով

16:43 02.04.2019

2016 թվականի Ապրիլյան պատերազմը 90-ականների Արցախյան ազատամարտից հետո առաջին լայնածավալ մարտական գործողությունն էր արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով: Իսկ դիրքերում կռվողները հենց 90-ականների սերունդն էր: 18-20 տարեկան զինվորներն Արցախյան ազատամարտով անցածների զավակներն էին, թոռները:

Ու հիմա ունենք հերոսների երկու սերունդ, որոնց կյանքի գինն այսօր Արցախի սահմանին տիրող հարաբերական հանգստությունն է: Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներում այդ օրերի մղձավանջի հիշողություններն են, բայցև այն հպարտությունը, որ կարող են ունենալ միայն հայ զինվորի ծնողները:

Անահիտն իր հայրիկին՝ ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի չի տեսել, նրան ճանաչում է միայն լուսանկարներով: Շուտով կդառնա 3 տարեկան: Հրաչը երազում էր իր առաջնեկին գրկելու ու նրա ծնունդով երջանկանալու մասին:
«Մեր կյանքում ոչինչ էլ չի փոխվել, նույնն է մնացել։ Անահիտն է հիմա իր լույսով լուսավորում մեր տունը։ Նույն կարոտն է, նույն սպասումը, ոչինչ չի փոխվել, էս երեք տարին անցավ երեք օրվա նման, մենք Հրաչից երբեք էսքան երկար չէինք բաժանվել, շատ դժվար է»,- արցունքները խեղդելով ասում է Հրաչ Գալստյանի մայրը՝ Անահիտ Գալստյանը։
3 տարի առաջ ռմբակոծող Թալիշից Հրաչը կարողացել էր գիշերով կնոջը՝ Անուշին, մի կերպ ուղարկել Գյումրի: Անուշը խնդրել էր իր հետ գալ, բայց Հրաչը զինվորներին մենակ թողնել չէր կարող: Շտապել էր դիրքեր, որտեղից էլ չվերադարձավ:
«Երբ ինձ ճանապարհում էր, խնդրեցի ինձ հետ գալ, բայց Հրաչն ընտրեց հայրենիքն ու իր զինվորներին։ Ես մնացի աղջկաս հետ, Անահիտն ամենաթանկ հիշողությունն է Հրաչից, աղջկաս հետ մեծանում ենք»,- պատմում է Հրաչ Գալստյանի կինը՝ Անուշը:
։
1.5 ամիս անց ծնվեց Անահիտը: Գյումրեցի Հրաչի ու թալիշցի Անուշի սիրո պատմությունն Անահիտի ներկայությամբ պատմվելու է, իսկ երեխայի ավելացող հարցերին պատասխաններ երբեմն չունեն: Անահիտը Հրաչի մահից հետո ծնված միակ երեխան չէ:
«Էն Հրաչոս երկրաշարժին մահացավ, էս Հրաչոս` պատերազմին, էս թոռնիկս էլ ըմբես եղավ, որ հենց իրա ծնունդի օրը ծնվավ, էլ չկրնացի տղայիս արգելեի, որ իրա ախպոր անունը դներ»,- ասում է Վարդան Գալստյանը:
Ճակատագիրն էր այդպիսին: Հրաչ անունով առաջին որդուն Գալստյանները կորցրել էին երկրաշարժին, հերոս Հրաչն այս ընտանիքում ծնվել էր 1991 թվականին: Հիմա նրա անվանադիրը եղբոր որդին է, 2 տարեկան Հրաչը, նա ծնվել է հորեղբոր ծննդյան օրը: Փոքրիկ Հրաչի հայրը հիմա Թալիշում է, պայմանագրային զինծառայող է:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

08:28 15.05.2025

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

Կանադայի հարավային Մանիտոբա նահանգում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է երկրի թագավորական ոստիկանությունը (RCMP): «Լակ դյու Բոննեում ոստիկանները հայտնաբերել են երկու դի: Մայիսի 13-ին RCMP-ին տեղեկացվել է, որ նրանք հայտնվել են կրակի ճիրաններում»,-ասվում է RCMP-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է պաշտոնական կայքում: Իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։ ԱՄՆ Մինեսոտա նահանգը և Մանիտոբա […] ...

Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

08:20 15.05.2025

Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին։ Գործակալությունը նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչը նման տվյալներ է հայտնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Թրամփը նախկինում չէր բացառել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:10 15.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

08:05 15.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP