Ապրիլյան պատերազմում զոհված Վիկտոր Յուզիխովիչի եղբայրը կրում է հերոսի անունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+20.09 oC

Ապրիլյան պատերազմում զոհված Վիկտոր Յուզիխովիչի եղբայրը կրում է հերոսի անունը

19:30 02.04.2019

Հինգ ամսական Վիտյան հերոս Վիկտոր Յուզիխովիչի եղբայրն է: Մարզիկ, Եվրոպայի չեմպիոն Վիկտորը Թալիշում զոհվեց իր հրամանատարի՝ Մերուժան Ստեփանյանի հետ 170-րդ դիրքի պաշտպանության ժամանակ:

18 տարեկան որդու կորստից երկու տարի անց 42-ամյա կինը կրկին մայրանալու որոշում կայացրեց: Սա միայն անչափելի կարոտի մասին չէ, որ վկայում է:

«Ամեն օր ես էլի իմ Վիտյայիս հետ եմ, ավագ որդուս հետ եմ, միշտ իր հետ եմ խոսում, հետո նոր փոքրի հետ, ապրում եմ այն մտքով, որ իմ Վիտյան է նորից ծնվել, ապրում եմ` իրեն նմանեցնելով»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Վիկտոր Յուզիխովիչի մայրը՝ Աննա Յուզիխովիչը։

«Մթնոլորտը տան մի քիչ փոխեց այս երեխան, իրենով են զբաղվում արդեն, ոնց որ մի քիչ թեթևանաս, բայց էլի ուշք ու միտքս Վիտյայիս հետ է»,- պատմում է Ալեքսանդր Յուզիխովիչը` վստահեցնելով, որ երկու Վիտյաներն էլ իրար շատ նման են։

Փոքրիկ Վիտյայի ծնունդը ամենաշատն ուրախացրել է եղբորը՝ Էդգարին: Ասում է` մինչ այս տան փոքր երեխան ինքն էր, հիմա փոքրի կարգավիճակը զիջել է Վիտյային:

Էդգարն արդեն 15 տարեկան է, մեծ եղբոր հիշողություններով ապրող տղայի համար փոքրիկի ներկայությունն իրենց տանը մեկ անսովոր, մեկ էլ կարոտը մեղմելու զգացողություններ է բերում:

«Կրկնակի է իմ պարտականությունը փոքր եղբորս հանդեպ, հիմա երկու ախպոր դեր պիտի տանեմ իր համար։ Ես 15 տարով մեծ եմ Վիտյայից, առաջին անգամ, որ գրկեցի, շատ անսովոր էր։ Արդեն հինգ ամսական է, հենց իմ ձայնը լսում է ուշադիր նայում է իմ կողմը, անսովոր վիճակ է ինձ համար»,- շփոթված պատմում է Էդգար Յուզիխովիչը։

Վիտյայի ընտանիքի պատմությունները միակը չէ: Ապրիլյան հերոսների մայրերից շատերն իրենց կամքով գնացին հերոսական որոշման:

Որդիների մասին անվերջ են պատմությունները, հիշելու, խոսելու շատ բան ունեն ու դա անում են հպարտորեն, իսկ սահմանի փխրուն խաղաղությունը պահողները նրանց հերոսացած տղաների ընկերներն են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP