19:39 02.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ռուսաստանյան «ՄՏՍ» խմբի նախագահ Ալեքսեյ Կոռնյային և փոխնախագահ Անդրեյ Սմելկովին: Հանդիպմանը ներկա էր նաև «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այս մասին տեղեկանցնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է «ՄՏՍ»-ի կողմից մեր երկրում ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը և նորարարական տեխնոլոգիաների տարածմանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունն առաջնահերթություն է համարում թվային ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի զարգացումը՝ նպատակ ունենալով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր: Խոսելով գործարար միջավայրի շարունակական բարելավմանն ուղղված բարեփոխումների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակը ներդրումային դաշտի թափանցիկության բարձրացումն է և բիզնես-կառավարություն համագործակցության նոր մշակույթի ներդրումը:
«Մենք շահագրգռված ենք, որ բիզնեսը հնարավորինս հաջողի և ավելի շատ հարկեր վճարի, հարստանա և հարստացնի»,- ասել է կառավարության ղեկավարը:
Ալեքսեյ Կոռնյան շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ կառավարության բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությամբ կիսվելու համար և գոհունակություն հայտնել Հայաստանում իր գլխավորած ընկերության ծրագրերի ընթացքի, ինչպես նաև ՀՀ կառավարության, մասնավորապես, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ փոխգործակցության կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ «ՄՏՍ»-ը, հաշվի առնելով հայաստանյան շուկայի առավելությունները ՏՏ ոլորտում, մտադիր է ընդլայնել մեր երկրում գործունեության շրջանակը և նոր ծրագրեր իրականացնել նաև թվային շուկայի զարգացման, ծրագրային ապահովման, սպասարկման ոլորտներում: Ա. Կոռնյան նշել է, որ «ՄՏՍ» խումբը կշարունակի ներդրումներ կատարել Հայաստանում՝ իր նպաստը բերելով ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է «ՄՏՍ»-ի՝ ներդրումների ծավալն ավելացնելու մտադրությունը և վերահաստատել կառավարության՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հեռահաղորդակցության շուկայի զարգացման, տեխնոլոգիական ենթակառուցվածքների բարելավման, կորպորատիվ պատասխանատվության շրջանակում և այլ ուղղություններով ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...