21:47 03.04.2019
Գյումրեցի Սարգիս Պետրոսյանը դարձել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացած քինգ բոքսինգի ADRENALIN EXPLOSION WKF Mediterranean champion մրցաշարի հաղթող ու նվաճել WKF չեմպիոնատության գոտին: Մրցաշարին մասնակցել են յոթ երկրներից հայտնի մարզիկներ, խաղարկվել է աշխարհի Քիգ բոքսինգի ֆեդերացիաների հինգ տարբեր գոտի:
Գյումրեցի Սարգիս Պետրոսյանի մրցակիցն է եղել Թուրքիայի ներկայացուցիչ, Քիգ բոքսինգի աշխարհի չեմպիոն Յասին Յավաշը: Սարգիսը մրցահարթակ է բարձրացել հայկական ազգային հայրենասիրական երգի հնչյունների ներքո:
Հայաստանի դրոշի տակ հանդես եկող բռնցքամարտիկը թուրք մրցակցին հաղթել է 4:1 հաշվով ու հռչակվել Հունաստանի չեմպիոն, իսկ իր հաղթանակը նվիրել է Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
«Ես հաղթանակս նվիրեցի մեր հերոս նահատակների հիշատակին ու այդ մասին հայերենով ու հունարենով հայտարարեցի դահլիճում: Ինձ համար Ապրիլյան պատերազմի նախօրեին թուրք մարզիկին հաղթելը շատ կարևոր էր ու խորհրդանշական, ես ապացուցեցի, որ իմ հայ ազգն անպարտելի է թե՛ սահմանին, և թե՛ մրցահարթակում»,- ասել է Սարգիս Պետրոսյանը:
Մինչ այս հաղթանակը Սարգիսը մասնակցել է նաև հեղինակավոր այլ մրցաշարերի ևս ,մի քանի անգամ հռչակվել է սիրողական քինգ բոքսինգի Հունաստանի չեմպիոն տարբեր քաշային կարգերում,2009 թվականին մասնակցել է Իսպանիայում կայացած քինգ բոքսինգի աշխարհի առաջնությանն ու դարձել առաջին մրցանակակիր:
2012 թվականին Բուլղարիայում կայացած առաջնությանը Սարգիսը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն, իսկ 2017 թվականին նվաճել է WKN Հունաստան գոտին ու հռչակվել չեմպիոն:
Սարգիս Պետրոսյանը Քիգ բոքսինգ մարզաձևով սկսել է զբաղվել 15 տարեկանից, բնակության է տեղափոխվել Հունաստանի Սալոնիկ քաղաք, բայց մշտապես հանդես է գալիս Հայաստանի դրոշով: 2015 թվականից Սալոնիկում հիմնել է Քիգ բոքսինգի պրոֆեսիոնալ Golden Gloves Gym մարզադպրոցը, որտեղ մարզվում են նաև Հունաստանում բնակվող հայ երիտասարդներ:
Հաղթանակներից հետո այժմ Սարգիսը հրավերներ է ստացել՝ մասնակցելու Քիգ բոքսինգի հեղինակավոր այլ մրցաշարերի, մարզումներն ու նախապատրաստական աշխատանքները վերականգնողական փուլից հետո շուտով կմեկնարկեն:
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:39 07.07.2025
Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղելԱյսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...