12:49 04.04.2019
ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագիրը հաստատելու մասին:
Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտի կորուստների ռիսկերը մեղմելու նպատակով պետական աջակցության միջոցով գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի ներդրման խթանումն է, որը կհանգեցնի պտղատու և խաղողի այգիների արդյունավետ պաշտպանության, տնտեսավարողների եկամուտների աճի ու այգեգործության արդյունավետության բարձրացման:
Ըստ նախագծի՝ նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է.
1) կատարել կարկտապաշտպան ցանցերի ներդրման խոչընդոտների գնահատում և դրանց մեղմման հնարավորությունների կիրառում,
2) գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պետական աջակցության ցուցաբերում՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով,
3) կատարել կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պահանջվող վարկային միջոցների և վարկի տոկոսի սուբսիդավորվող մասի գնահատում,
4) հստակեցնել կարկտապաշտպան ցանցերի ներդրման գործընթացում վարկերի սուբսիդավորման ձևը,
5) առաջադրել ծրագրի մոնիթորինգի իրականացման մեխանիզմներ.
6) կատարել ծրագրի ռիսկերի գնահատում:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ծրագրի շրջանակում պետական աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 10 հեկտար պտղատու և խաղողի այգիներում (այսուհետ՝ Այգի) կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար: Ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է: Կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պետական աջակցությունը կտրամադրվի վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման եղանակով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այս ծրագրերը պետք է լիարժեք իրականացվեն, իսկ պատշաճ ժամկետներում նեգատիվ ազդակներ ստանալ և անհրաժեշտ փոփոխություններ անելը կարևոր է:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ, անդրադառնալով ծրագրի մասին իրազեկվածության բարձրացմանը, նշեց, որ միայն հեռուստատեսությամբ տեղեկատվության տարածումը քիչ կլինի, պետք է այն զուգորդել այլ քայլերի հետ, օրինակ՝ համայնքներում ուղղորդեն դեպի տեղեկատվության այդ աղբյուրներ:
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...
21:30 07.07.2025
ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումինՀուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...