13:05 04.04.2019
ՀՀ կառավարությունն ապրիլի 4-ի նիստում որոշում կայացրեց Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին: Նախագծում նշվում է, որ ծրագրի նպատակն է.
1) լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներում 10 հեկտար տարածքի վրա իրականացնել ցեցի դեմ պայքարի համալիր (ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական և քիմիական) միջոցառումների կիրառման նոր առաջարկների փորձարկման և դրանց արդյունավետության գնահատում.
2) ցեցի դեմ պայքարի միջոցառումների կատարման ժամկետների որոշում և այդ մասին հողօգտագործողներին օպերատիվ տեղեկատվության ապահովում, առավել արդյունավետ պեստիցիդների տեսակների ու օգտագործման չափաքանակների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
3) ցեցի կենսակերպի, տարածվածության և վնասակարության վերաբերյալ հողօգտագործողների իրազեկվածության բարձրացում:
Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝
1) ծրագրի իրականացման տեղի (այսուհետ՝ փորձադաշտ) և պայքարի միջոցառումների հերթագայության մեխանիզմի հստակեցում,
2) ծրագրի արդյունքների վերաբերյալ հողօգտագործողների լայն շրջանակների համար տեղեկատվության հասանելիության ապահովման և խորհրդատվության տրամադրման մեխանիզմների հստակեցում,
3) ծրագրի մոնիթորինգի իրականացման մեխանիզմի առաջադրում,
4) ծրագրի ռիսկերի գնահատում:
Ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է: Այն իրականացնելու համար անհրաժեշտ է 11,102,880 դրամ, ներառյալ բոլոր հարկերը և տուրքերը:
Հարցի զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանը ծրագրի ներկայացումից առաջ նշեց.
«Սա այն վնասատուն է, որն անցյալ տարի լոլիկի…»:
«Ճանաչում ենք, հիշում ենք»,- արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...