12:30 10.04.2019
Հայաստանը չի կարող ընդհանրապես արգելել բուքմեյքերական ընկերությունների և խաղասրահների, առավել ևս առցանց այդպիսի ծառայությունների գոյությունը, քանի որ ստիպված կլինի ծախսել միլիարդավոր դոլարներ ու արդյունքը կլինի ոչ լիարժեք։ Այս մասին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
Քննարկումը վերաբերում էր այս ծառայությունների սահմանափակումներին վերաբերող նախագծին, որով, օրինակ` առաջարկվում է խստացնել տարիքային սահմանափակումները, արգելվում է գազալցակայաններում ու այլ վայրերում տեղադրված շահումով սարքավորումների գոյությունը և այլն։
Սիմոնյանն ասաց, որ ամբողջությամբ չեն կարող արգելել մասնավորապես համացանցում գոյություն ունեցող այդպիսի խաղերը, քանի որ դրանք գովազդվում են «Ֆեյսբուքով», այլ կայքերով, և դրանց արգելքը տեխնիկապես անհնար է։ Սիմոնյանը, սակայն, նշեց, որ համացանցով այդ գործունեությունը ունի նաև դրական կողմեր։
Նա նշեց, որ համացանցով է կատարվում խաղադրույքների 60 տոկոսը և դա թույլ է տալիս գոնե վերահսկել այդ գումարները՝ «նիսյաները», անչափահասների մասնակցությունը և այլն։
12:35 15.06.2025
Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկըԻրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...
11:51 15.06.2025
Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդԼոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...
11:33 15.06.2025
Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանըԻրանը կդադարեցնի Իսրայելի վրա հարձակումները, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դա դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել», – ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։ ...
11:15 15.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:52 15.06.2025
Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմԵրեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...
10:33 15.06.2025
Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցիԻսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...