15:36 10.04.2019
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատասխանեց նույն խմբակցության իր գործընկեր Հայկ Սարգսյանի այն քննադատությանը, որ Սիմոնյանը հակասում է ինքն իրեն։ Սիմոնյանն անդրադարձավ Սարգսյանի այն խոսքերին, որ վերջինս ուզում է իր խղճի առաջ հանգիստ լինել։
«Փաստորեն Դուք Ձեր խղճի առաջ հանգիստ կմնա՞ք, որ գոյություն ունեցող բեթշոփերը շարունակեն գոյություն ունենալ։ Ես համաձայն չեմ, որ որևիցե մեկը… համ ասում եք՝ էդ հաշվարկը չկա, համ ասում եք՝ ավելի քիչ եք խաղում»,- ասաց Սիմոնյանը։
Նա ասաց, որ պատգամավոր Սարգսյանի խոսքերից այնպիսի տպավորություն է ստացել, որ նրան ավելի հետաքրքիր են բուքմեյքերական կազմակերպությունները։ Սիմոնյանը հակառակեց, որ իրեն էլ ավելի հետաքրքիր են այն 63 հազար մարդիկ, որոնք խաղադրույքներ են անում։
«Մարդու կյանքը, ճակատագիրը, հոգեվիճակը շատ ավելի կարևոր են, քան ինչ-որ մի կազմակերպության 100 կամ 200 աշխատատեղ, որը մասնագիտական աշխատեղերի մասին չէ խոսքը։ Այսինքն` ինքը չի գնացել, ինստիտուտ սովորել, մասնագիտություն ձեռք բերել և գնացել աշխատանքի, որից մենք իրան զրկում ենք՝ 1000 հոգուն կամ 500 հոգուն։ Էդ մարդիկ ստավկա ընդունող են, սև շուկա ձևավորող են, հավաքարարներ են, մաքրուհիներ են, որոնք մի տարվա ընթացքում կարող են իրենց նոր աշխատանք գտնել։ Բայց էն մարդիկ, որոնք կորցրել են տունը, նիսյաների տակ են ընկել, պարտքերի տակ են ընկել, իրենք չեն կարողանալու դա վերականգնել, Հա՛յկ ջան»,- իր ընդդիմախոսին ասաց Սիմոնյանը։
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...