01:00 13.04.2019
«Մարդու իրավունքներն են հայհոյանքի և ատելության առարկա դարձել, թեման արհեստականորեն բերվեց քաղաքական դաշտ, քաղաքական ուժերի կողմից առարկայական քննարկում չեղավ էլ, խոսքը գնաց, թե ով ում կմեղադրի, ով էր կանչել, ով՝ ոչ»,- խոսելով վերջերս ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր կնոջ մասին` ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
«Ստեղծվեց մի իրավիճակ, երբ թվում է, թե մենք այլ կարևոր խնդիրներ չունենք մեր կյանքում, լուծվել են բոլոր տնտեսական խնդիրները, կրթական բարեփոխումները, արտաքին հարաբերություններում փայլուն իրավիճակ է մեզ մոտ, հատկապես դատարաններն անկախ են, ու էսպիսի արհեստական հարցերով կարելի է ու պետք է ծանրաբեռնել մեր իրականությունը»,- ասել է Վարդանյանը:
«Հեռանկար» հաղորդման մեկնաբան Արամ Աբրահամյանի այն դիտարկմանն ի պատասխան, թե, եթե ինչ որ մեկն այդ դեպքում խոսում է քաղաքացու իրավունքների պաշտպանությունից, ապա նրան համարում են այլասերված, Էլինար Վարդանյանը պատասխանել է.
«Մարդիկ վախենում են տեսակետ հայտնել շատ քիչ մարդիկ կան, որ համարձակություն ունեն տեսակետ հայտնել, խնդիրն այն է, որ բոլոր հասարակություններն անցել են սրա միջով, սա ժամանակի հարց է, ամեն ինչ կընկնի իր տեղը, պարզապես չպետք է ստեղծել թեմա, որը գնալու է մորթելու ուղղությամբ »,- ասել է Էլինար Վարդանյանը:
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...