12:50 15.04.2019
HBO հեռուստաընկերությունը կիրակի օրվանից սկսել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնի առաջին սերիայի ցուցադրությունը: Այս եթերաշրջանը կազմված է լինելու 6 մասից, որոնցից յուրաքանչյուրը պետք է տևի մեկ ժամից ավելի:
Nielsen հետազոտական ծառայության տվյալներով` 2017 թվականին սերիալը դիտել է 16.5 մլն հեռուտադիտող:
Նոր եթերաշրջանը կտա հարցի պատասխանը` արդյո՞ք Ուինթերֆելի լորդի ապօրինի որդին` Ջոն Սնոուն, Երկաթե գահի օրինական տիրակալն է:
BetOnline կայքը, որը խաղադրուքներ է ընդունում, որոշակիացրել է, թե որ հերոսները հնարավորություն ունեն դառնալ Վեսթերոսի տիրակալներ:
ԱՄՆ Տեխնիկական համալսարանի ուսանողները հատուկ ծրագիր են մշակել, որով վերլուծում են սերիալի մասին ողջ տեղեկությունը: Այդ ծրագրի շնորհիվ նրանք մեծ ճշգրտությամբ պարզել են, թե հերոսներից ով կապրի մինչև սերիալի ավարտը: Ըստ դրա՝ 99 տոկոս հավանականությամբ նա Դեյեներիս Թարգարիենն է: Թիրիոն Լաննիստերը 97 տոկոս հավանականությամբ կդիմանա մինչև վերջ, Սանսա Սթարկը՝ 73 տոկոս հավանականությամբ: Չի բացառվում նաև, որ գահի հավակնորդ բոլոր հայտնի թեկնածուները զոհվեն:
Սերիալը ստեղծվել է Ջորջ Մարտինի «Ձոն սառույցին և հրին» վեպի մոտիվներով: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլի 17-ին: Այս կինոէպոպեան համարվում է ամերիկյան կինոարտադրության ամենաթանկ նախագծերից մեկը:
8-րդ սեզոնի նկարահանման համար HBO հեռուստաընկերությունը ծախսել է 90 մլն դոլար: 2017 թվականին գլխավոր 5 դերակատարները՝ Դինքլեյջը, Կոստեր Վալդաուն, Հիդին, Կլարկն ու Հարինգթոնը յուրաքանչյուր սերիայի համար ստացել են 500 հազար դոլար:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...