23:27 15.04.2019
1904 թվականի ապրիլի 15: Արևմտյան Հայաստան, Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղ: Ծնվեց Մանուկ-Ոստանիկ Սեդրակի Ադոյանը, նույն ինքը` Արշիլ Գորկին` աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչը:
«Հայաստանը ջերմություն, կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի։ Տխուր, սակայն չհաղթված»:
Մանուկը պապիկի անունն էր, Ոստանիկը` մոր` Շուշանի գյուղի: Փոքրիկը սովորում էր Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում, երբ սկսվեցին 1915 թվականի սև օրերը: Եվ Ոստանիկը մոր և քույրերի հետ տեղափոխվեց Երևան, զբաղվում էր ատաղձագործությամբ ու տպագրական գործով:
1919 թ․-ին տեղափոխվեց Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ: ԱՄՆ-ում էլ ստացավ հիմնավոր կրթություն, որն առաջին քայլն էր դեպի իր կոչումը: Սովորեց Փրովիդենսի և Բոստոնի դիզայնի դպրոցներում, 1926 թ․-ին ավարտեց Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը, որտեղ հետո 5 տարի դասավանդեց:
Գորկիի Ներշնչման աղբյուրը հայրենի բնությունն ու պատմական հուշարձաններն էին, ժողովրդական ծեսերն ու ավանդույթները: Ու ծնվեցին «Նկարիչն ու իր մայրը», «Այգիներ Սոչիում», «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում», «Հոգեվարք» «Արորը և երգը» և այլն։
Անունը
Ոստանիկ Մանուկ Ադոյանը որոշեց անվանափոխվել 1924 թ.-ին` վերցնելով Մաքսիմ Գորկու ազգանունը, իսկ Արշիլ անունը ուղերձ էր իր հայկական ծագմանը, որը ստիպված էր թաքցնել. Արշիլ անունը Արշակ, Արծրուն, արծիվ անունների պես սկսում էր «ար» տառերով: Անվանափոխության պատճառները շատ էին. Բոսթոնում նկարչության մասնավոր դասերի առաջին ուսուցիչը Մանուկին ասել էր, որ հայն ԱՄՆ-ում չի կարող նկարիչ դառնալ:
«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրն այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավաքելու…»:
Ամերիկահայ , համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչը հայրենիքի մասին երբեք չմոռացավ: 1938 թ․-ին Գորկին Հայաստան ուղարկեց 4 կտավ, իսկ 1941 թ․-ին Նյու Յորքում կազմակերպված ցուցահանդես-վաճառքում 2 կտավ նվիրաբերեց Կարմիր բանակին:
Արշիլ Գորկու համար 1915թ․-ից հետո մյուս մեծ հարվածը 1946 թ․-ին էր, երբ այրվեցին նրա` 30-ից ավելի կտավները: Չուշացավ 3-րդ հարվածը` 1948 թ․-ին վթարի հետևանքով կորցրեց աջ ձեռքի աշխատունակությունը: Շատ չանցած` Արշիլ Գորկին որոշեց այլևս չապրել:
«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ՝ մաքրություն, տանջանք և հասունություն։ Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ։ Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում…»:
Արշիլ Գորկու ժառանգությունը
Արշիլ Գորկու կտավները պահվում են աշխարհի մի շարք նշանավոր թանգարաններում, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում:
«Նա նման է հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը 1/10 մասով։ Բայց այն, ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ»:
Ամերիկացի նկարիչ Վիլյամ դե Կունինգ:
Ի դեպ, Գորկու կյանքի և արվեստի վերաբերյալ թուրքերեն շատ աղբյուրներ չկան: Իսկ արվեստի պատմության վերաբերյալ աշխատություններում Գորկին հիշատակվում է որպես «Թուրքիայից ԱՄՆ գաղթած նկարիչ»:
Ի պատասխան` Նուրիցա Մաթոսյանը հրատարակեց «Արշիլ Գորկի. սև հրեշտակ» գիրքը` թուրքերեն լեզվով, որտեղ պատմում է Մանուկ-Ոստանիկ Ադոյանի ընտանիքի, գաղթի ճամփեքի ու Ամերիկայում անվանափոխության մասին:
Ի դեպ, 2010 թ. «The Guardian»-ը իր փետրվարյան համարում Արշիլ Գորկու մասին գրել էր.
«Ամերիկայի ամենամեծ նկարիչներից մեկը»:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...