23:59 20.04.2019
Ապրիլի 20-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Ճրագալույցի Ս. Պատարագին: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Մինչ Ս. Պատարագը կատարվել է Ճաշու երրորդ ժամերգությունը, կարդացվել են սուրբգրային տարբեր ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցել են Դանիել մարգարեի թուղթը:
Սրբազան արարողությանը ներկա էին տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:
Պատարագի ընթացքում Արշակ Սրբազանն անդրադարձ է կատարել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության խորհրդին` ի մասնավորի նշելով. «Այսօր` Հարության տոնին, մենք նշում ենք կյանքի հավերժության տոնը: Ընկճված ու անհույս է մարդը, երբ չի ճանաչել հարության իրական խորհուրդը, չի ըմբռնել այն ճշմարտությունը, թե Քրիստոսի հարությամբ ջնջվեցին կյանքի սահմանները և այն դարձավ անվերջանալի ու անսահման հավիտենական մի իրականություն:
Մեր առջև երկու պատկեր է, երկու հոգեվիճակ, երկու աշխարհայացք: Մենք տեսնում ենք մարդուն` Քրիստոսի հարությունից առաջ, առանց Նրա հարության հավատքի և մարդուն` Քրիստոսի հարությունից հետո, Նրա հարությամբ լուսավորված: Մենք տեսնում ենք մարդուն, որ կորցրել է հույսն ու կյանքի նպատակը, խարխափում է անորոշությունների մեջ, երերում, ափեափ զարկվում ու հառաչում. «Ի՛նչ կարճ ու դառն է մեր կյանքը, ի՛նչ անճար ենք մենք մահվան դիմաց, չկա ու չկա մեկը, որ մահվանից հետո վերադառնա»:
Մյուս կողմից մեր առջև մարդն է, որ ապրել է ու ապրում է Քրիստոսի հարության ճշմարտությունը: Որոշ է նրա նպատակը, անընկճելի նրա ոգին, բազմաթիվ անկումներից հետո նա գիտե վեր կենալ, փորձությունները նրա համար փորձանքներ չեն, այլ հնարավորություններ, խավարը չի մթագնում այդ մարդու հոգին, այլ ընդամենը խթանում է ավելի ու ավելի շուտ հասնել լույսին: Սա Հարությանը հավատացող, դրանով ապրող մարդն է, որ փառաբանում է. «Այսօր անգիտության խավարը հալածվեց և Հարուցյալ Քրիստոս մեզ գիտության լույս պարգևեց» (Շարական Հարության օրհն.ԱՁ):
Այո՛, մենք լույսի պարգև ստացանք` ճանաչելու մեր ինքնությունը, ըմբռնելու մեր կյանքի նպատակը: Դատապարտումը, նվաստացումը, չարչարանքները, զրկանքները ոչինչ են համեմատ այն հոգվիճակի, երբ չգիտես, թե ինչո՞ւ ես ապրում, երբ անհասկանալի է մնում այն հարցի պատասխանը, թե որտեղից ես եկել և ուր ես գնում:
…Հարությունը մարդկանց հայացքները բարձրացնում է երկրից, հողից, գետնից, ուղղում է երկինք, վեր ու ավելի վեր: Հարության լույսի ներքո ապրողը չի կարող կլանվել երկրավոր նպատակներով, հարստությունը նրա համար այլոց ծառայելու միջոց է, փառքը և ճանաչումը` առաքինի գործերի բնական արդյունք, գեղեցկությունը` Աստծու արարչական հանճարի արտահայտություն: Հարությանը հավատացող և նրանով ապրողը երբեք չի շտապում, նրան երբեք չեն կրծում ձախողված լինելու կասկածները: Նա գիտի, որ Աստված հաջողությունը արդեն տվել է իրեն, երբ ծնվել ենք, երբ ճանաչել ենք Նրան ու Իր Հարությունը»:
Սրբազան Հայրը հաստատել է, որ Քրիստոսի հարության ճշմարտությունից հեռու մնալը նշանակում է խարխուլ մակույկով հանձնվել ծովին և չընդունել հարությունը որպես ճշմարտություն` նշանակում է խարխափել կյանքի աննպատակության ու անհուսության լաբիրինթոսում:
«Եթե չբացենք մեր հոգու առագաստները հարության ճշմարտության Մեծ Նպատակի առջև, ստիպված պետք է լինենք մեր անհուսությունը խեղդել երկրավոր զբաղումների մեջ: Այսպես են մարդիկ դառնում խաղամոլ, գինեմոլ ու թմրամոլ, այսպես են ինքնասպան դառնում: Երբ երկիրն է քո հոգու միակ հանգրվանը, զվարճանքները և կամ մահն է դառնում քո միակ մխիթարությունը»,- ընդգծել է Արշակ եպիսկոպոսը՝ հորդորելով հավատացյալներին հեռու վանել ամեն թերահավատություն և ամուր ու վառ պահել Տիրոջ հարության հանդեպ հավատը:
Վերջում Սրբազանը մաղթել է, որ Հարուցյալ Տերն իր գիտության լույսը տարածի բոլոր հայ օջախներում, բոլոր սրտերում ու հոգիներում և ամենքի մեջ, որպեսզի ճանաչեն Կյանքի նպատակը, ապրեն հույսի մեջ, ապրեն փրկության հասնելու ու անսպառ կյանքի պարգև ժառանգելու համար:
Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացել է Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառել Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որպեսզի հավատացյալները հնարավորություն են ունեցել իրենց հարկերից ներս տանելու Հարուցյալ Աստվածորդու կենարար լույսը:
Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվել է Հին Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք:
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...