ՀՀ-ն վերցնում է իր վրա մեղքի բաժինը. Ալեն Սիմոնյանը՝ Մարտի 1-ին տուժածներին աջակցություն տալու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+29.09 oC

ՀՀ-ն վերցնում է իր վրա մեղքի բաժինը. Ալեն Սիմոնյանը՝ Մարտի 1-ին տուժածներին աջակցություն տալու մասին

19:20 24.04.2019

«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին՝ Արամ Աբրահամյանը խոսեց նաև նրա ու ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին նախագծից:

Արամ Աբրահամյանը հետաքրքրվեց, որ ընդհանրապես տուժած քաղաքացիները քրեական օրենսգրքով պետք է փոխհատուցում ստանան, այս դեպքում ինչ-որ հատո՞ւկ վերաբերմունք է պետք:

«Գիտեք ինչ, եթե ճիշտ ենք բոլորս ամեն ինչ հասկանում, պետք է տուժած քաղաքացիներ չլինեին: Ընտրությունից հետո պետությունը չպետք է հանցագործություն աներ: Երբ մենք խոսում ենք անհատի մասին, դա ինչ-որ տեղ հասկանալի է, դրա համար գոյություն ունի համապատասխան վերաբերմունք, բայց երբ պետությունը կրակում է իր ժողովրդի վրա, սա արդեն հետագայում նաև պետության ղեկավարի կողմից գնահատականի և արձագանքի կարիք ուներ:

Ես իմ ելույթի ժամանակ իզուր չէր, որ խոսեցի քաղաքական բովանդակություն ունեցող տեքստով: Ես ուզում եմ, որ մենք հասկանանք, որ այս օրինագիծը, որն ընդգրկվեց լիագումար նիստի օրակարգ և միաձայն քվեարկվեց, դա նաև քաղաքական գնահատական է, որտեղ մենք ֆիքսում ենք, որ ՀՀ-ն ընդունում է, որ նման դեպք է տեղի ունեցել և վերցնում է իր վրա մեղքի բաժինը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին հարձակումներում

14:00 15.06.2025

Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին հարձակումներում

Թեհրանը տեղեկություններ ունի, որ ԱՄՆ-ն և Մերձավոր Արևելքում գտնվող նրա բազաները աջակցել են Իսրայելին Իրանի վրա հարձակման հարցում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք ունենք հուսալի տվյալներ զինված ուժերի, տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների կողմից սիոնիստական ​​ռեժիմի հարձակումներին աջակցության վերաբերյալ։ Մենք հետևել ենք նրանց և շարունակում ենք հետևել։ Կան բազմաթիվ ապացույցներ այն մասին, թե ինչպես […] ...

Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 38 արտակարգ դեպք․ ՆԳՆ

13:38 15.06.2025

Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 38 արտակարգ դեպք․ ՆԳՆ

Հունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև հունիսի 15-ի ժամը 11։45-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու, հորդառատ անձրևի և տեղացած կարկուտի հետևանքով գրանցված դեպքերի վերաբերյալ: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության, հայտարարվել է անձնակազմի հավաք: Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով սպասարկվել են բոլոր դեպքերը: Աշխատանքները համակարգել է ՓԾ […] ...

Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:24 15.06.2025

Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 16-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Արզականի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություններ, որոնց ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են Արզական բնակավայրի էլեկտրական շչակները։ ...

ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժած

13:08 15.06.2025

ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժած

Հունիսի 15-ին, ժամը 08:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 76-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակայքում գտնվող […] ...

Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակ

13:00 15.06.2025

Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակ

Իսրայելի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար լիովին փակ է մնում մինչև անվտանգային համակարգում երկինքը բացելու որոշում կայացվի, ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության և տրանսպորտի նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Անվտանգության իրավիճակից ելնելով և անվտանգության մարմինների հրահանգներին համապատասխան՝ Իսրայելի երկինքը փակ է քաղաքացիական ավիացիայի համար, մեկնող կամ ժամանող չվերթներ չկան։ Անվտանգային մարմինների հաստատումից հետո՝ երկնքի բացման […] ...

Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը

12:35 15.06.2025

Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը

Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...

BACK_TO_TOP