Հայ ֆուտբոլիստները ստեղծված են կոմբինացիոն ֆուտբոլի համար. Ալեքսանդր Տարխանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

Հայ ֆուտբոլիստները ստեղծված են կոմբինացիոն ֆուտբոլի համար. Ալեքսանդր Տարխանով

17:03 29.04.2019

«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է «Փյունիկ»-ը գլխավորելու, իր նպատակների, հայ ֆուտբոլիստների մասին և ոչ միայն:

«Հայկական ֆուտբոլում շատ բան է փոխվել է, բայց ոչ դեպի լավը: Նախկինում հայ ֆուտբոլիստները տեխնիկապես ավելի լավ էին պատրաստված: Ես չեմ խոսում 1973 թվականի թիմի մասին: ԽՍՀՄ առաջնություններում «Արարատ»-ի կազմում միշտ խաղացել են շատ ուժեղ ու լավ ֆուտբոլիստներ: Դեռ չեմ խոսում Խորեն Հովհաննիսյանի մասին, նա հայ մեծ ֆուտբոլիստ էր, կային շատ այլ լավ ֆուտբոլիստներ:

«Փյունիկ»-ում մեկ խնդիր կա՝ ստեղծել մարտունակ թիմ, որը ոչ միայն Հայաստանի առաջնությունում լավ կխաղա, կպայքարի չեմպիոնի կոչման համար, այլև կկարողանա Եվրոպայում հաջող հանդես գալ:

Ես այստեղ երկու մարզում եմ անցկացրել և տեսնում եմ, որ լավ ֆուտբոլիստներ են հավաքված: Պետք է նրանց առաջ տանել, բարձրացնել նրանց խաղամակարդակը, որովհետև կա որոշակի մակարդակ, որը թույլ է տալիս հանդես գալ Հայաստանի առաջնությունում, բայց Եվրոպայի համար պետք է ավելի բարձրացնենք նրանց վարպետությունը:

Հայ ֆուտբոլիստները ստեղծված են կոմբինացիոն ֆուտբոլի համար: Ես կարծում եմ՝ Կովկասում 2 պետություն կա՝ Հայաստանը և Վրաստանը, որտեղ կան և մեծանում են իսկական ֆուտբոլիստներ»,- ասել է Տարխանովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

11:40 24.06.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ ...

Հրդեհ անասնագոմում

11:30 24.06.2025

Հրդեհ անասնագոմում

Հունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

11:18 24.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

11:07 24.06.2025

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

10:55 24.06.2025

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

BACK_TO_TOP