Քաղտեխնոլոգը՝ ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի վերադարձի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+20.09 oC

Քաղտեխնոլոգը՝ ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի վերադարձի մասին

17:31 29.04.2019

«Ես կարծում եմ՝ ՀՅԴ-ն ոտքի կկանգնի, ի տարբերություն ՀՀԿ-ի, որովհետև, այնուամենայնիվ, դա տրադիցիոն ուժ է, և կգտնի իր մեջ վերականգնվելու պոտենցիալ թե´ներսում, թե´ Սփյուռքում: Վերջիվերջո, ՀՅԴ-ն բոլոր իշխանություններին է պետք լինելու տարբեր առումներով, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությանը թե´ Սփյուռքի հետ հարաբերվելու, թե´ Արցախի հարցում: Ես չեմ ասում, որ գալու է ընտրություններում հաղթելու, բայց ՀՅԴ-ն լուրջ քաղաքական ուժ եղել է, կա և կմնա»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է քաղտեխնոլոգից, թե ինչ կարծիքի է նա ՕԵԿ-ի վերադարձի մասին, քանի որ այդ կուսակցությունը նախկինում ևս խորհրդարանի մաս է կազմել.

«Հատկապես Արթուր Բաղդասարյանի հեռանալուց հետո ես չեմ տեսել, որ ՕԵԿ-ը որևէ ակտիվություն ցուցաբերի: Յուրաքանչյուր ուժ էլ շանս ունի, դուք ինձանից լավ գիտեք, որ հասարակության հիշողությունը շատ կարճ է: Ոչ ոք չի կարող ասել՝ ապագա 5 տարում ինչ կլինի, հաջորդ ընտրական ցիկլին ով ինչպես կմոտենա»,- ասել է քաղտեխնոլոգը:

Ըստ Կարեն Քոչարյանի՝ եթե ՕԵԿ-ն ակտիվ լինի, ներկայանա նոր՝ երիտասարդ դեմքերով, հնարավոր է, որ արդյունք ունենա:

«Ամենավառ օրինակը Նիկոլ Փաշինյանն է, անընդհատ ասում էին՝ դե չէ, ինքն ուր ա, ինքը չունի ռեսուրս, և այլն, և այլն, բայց անձամբ Նիկոլ Փաշինյանը միշտ ակտիվ է եղել՝ ակախ նրանից, թե որտեղ է եղել: Քաղաքական գործիչը պետք է աշխատի, պետք է անընդհատ շփվի հասարակության հետ»,- ասել է Կարեն Քոչարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է

10:29 19.06.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է

2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

10:24 19.06.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

Հունիսի 18-ին, ժամը 20:19-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են […] ...

Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

10:17 19.06.2025

Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

«Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը: Շվեդ հարձակվողի գործակալներն «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա: «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։ Մադրիդում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:09 19.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP