15:47 02.05.2019
Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Հովունի գյուղում: Այրվել է մոտ 1400 քառակուսի մետր մակերեսով անասնագոմ, որում 150 գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասուն է եղել, ինչպես նաև պահեստավորված անասնակեր, որն ամբողջությամբ այրվել է: Հրդեհի հետևանքով 4 կով ու հորթ ծխահարվել ու սատկել են: Մնացած գլխաքանակը գյուղացիների ուժերով ամբողջ գիշեր դուրս է բերել: Այդ ժամանակ էլ ֆերմայի 3 աշխատող է տուժել: Երկու կթվորուհիներն ու տնտեսության հովիվը՝ Մամիկոն Մադոյանը, ծխահարվել են ու գիշերով տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի վայրում 5 մարտական հաշվարկ է աշխատել, բայց հրդեհը հանգցնել չի հաջողվել: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են նաև այսօր:
100-ից ավելի անասնագլխաքանակը պահելու տեղ հիմա չունեն, ստիպված գիշերվանից թողել են դաշտերում: Վնասի չափերը դեռ չեն հաշվարկել: Սպասում են, որ կրակը հանգցնելուց հետո գնահատեն, թե անասնագոմն ինչ վնասներ է կրել: Բայց արդեն պարզ էր, որ անասնակերն ամբողջությամբ է այրվել, ծխացող հակերում կրակն անընդհատ բորբոքվում էր: Էլի գյուղացիներն էին այրված խոտն իրենց ուժերով տեղափոխում գոմից: Սա այս տարվա համար անցած տարվանից պահեստավորածն էր:
«Անասնագոմը բաղկացած է 2 հատվածից: Մեկում անասուններն են պահվել, մյուս մասում պահեստավորված է եղել անասնակերը։ Հրդեհը բռնկվել է այն հատվածից, որտեղ անասնակերն էր պահեստավորված: Նախնական վարկած չեմ կարող նշել, թե ինչից է առաջացել կրակը: Համապատասխան ծառայությունը կպարզի: Միայն հստակ է, որ անասնագոմում վառարան չի եղել, և այն հատվածում, որտեղից կրակ է բռնկվել, չեն եղել նաև հոսանքի հաղորդալարեր: Այս տնտեսությունը 30 տարվա աշխատանքի արդյունք է և 1 օրվա ընթացքում քայքայվում է: Խնդրում եմ կառավարությանը, որ աջակցեն, օգնեն` տնտեսությունը վերականգնվի»,- Shantnews-ին ասել է Հովունի գյուղի վարչական ղեկավար Լևիկ Խաչատրյանը:
Անասնապահական տնտեսությունը Հովունիի բնակիչ Վարդանյան եղբայրներին է պատկանում: Ֆերմերային տնտեսության վերականգնումը, ըստ գյուղի վարչական ղեկավարի, միայն մասնավորի շահերից չէ, որ բխում է: Հովունիում մի քանի ընտանիքի համար այստեղ աշխատատեղեր են ստեղծվել: Ամբողջ գյուղին օգնել են գոմաղբով՝ որպես պարարտանյութ ու վառելիք: Մարմաշենի համայնքապետարանն ավագանու նիստում քննարկելու է տնտեսությանն աջակցություն հատկացնելու հարցը:
12:47 08.07.2025
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:40 08.07.2025
Նոան մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում․ ՕրահովացՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Հայաստանի Չեմպիոն «Նոան» ուժերը կչափի Պոդգորիցայի «Բուդուչնոստի» հետ։ Խաղից առաջ մրցակցի պաշտպան Ադնան Օրահովացը կիսվել է իր կարծիքով։ «Նոան» մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում և արագորեն զարգացող ակումբ է, որը եվրոպական մրցաշարերում հաղթել է լուրջ մրցակիցների: Բայց մենք սպիտակ դրոշով խաղադաշտ դուրս չենք […] ...
12:35 08.07.2025
Մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուցՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ […] ...
12:31 08.07.2025
Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան սպասում է Կիևի պատասխանին՝ Մոսկվայի հետ բանակցությունների համարԹուրքիան սպասում է Կիևի պատասխանին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլ անցկացնելու համար, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Ռուսական կողմը հայտարարել է երրորդ փուլին իր պատրաստակամության մասին: Հիմա մենք սպասում ենք ուկրաինական կողմից պատասխանի: Մեր շփումները շարունակվում են», – լրագրողների հետ հարցազրույցում ասել է Ֆիդանը: ...
12:24 08.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան, Ալեք Մանուկյան, Պարոնյան, Խանջյան փողոցների, Ծիծեռնակաբերդի խճուղու, Բաղրամյան, Իսակովի և Մաշտոցի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:15 08.07.2025
Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը մեկնաբանել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հնարավորությունները։ Ավելի վաղ Transfer Feed-ը հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Սպերցյանի տրանսֆերով և հայ կիսապաշտպանին դիտարկում է որպես Բրունու Ֆերնանդեշի հնարավոր փոխարինող։ «Եթե Սպերցյանը լավ առաջարկ ստանա, դա նշանակում է, որ նա պատրաստ է տեղափոխության։ […] ...