11:58 04.05.2019
«Այսօր մեր հիմնական խնդիրն այն է, որ նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ մեզ խանգարում են: Մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, երբեմն չեն ուզում հավատալ իրենց լսածին, շարունակում են երբեմն ունենալ համաձայնությունների, դաբրոների կարիք, և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց 90 և ավելի տոկոսը ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել իր գործողությունները երկրի ղեկավարի կամ ղեկավարության հետ»,- «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց՝ կառավարության աշխատանքն է բոլոր մարդկանց քաջալերելը, լսելը: Կատակով հավելեց՝ պետք է նաև հասկանալ, որ օրն ունի 24 ժամ, շաբաթը` 7 օր, ամիսը՝ երբեմն 27-28, բայց առավելագույնը` 31 օր: Վարչապետի գնահատմամբ՝ սա է այն իներցիան, որ խանգարում է:
«Այն, ինչ դուք տեսնում և լսում եք Հայաստանի Հանրապետությունում, հարգելի՛ գործարարներ, իրականություն է: Կառավարության խնդիրն է այնպես անել, որ որևէ մեկը որևէ տնտեսական գործունեության դիմելու համար չունենա կառավարության կարիքը: Կառավարության մեծագույն առաքելությունն է, որ մարդիկ իրենց առօրյա կյանքում հնարավորինս ավելի ու ավելի քիչ ունենան կառավարության, պետական մարմինների հետ շփվելու, նրանցից բան հարցնելու, նրանցից թույլտվություն ստանալու կարիքը»,- ասաց նա:
Փաշինյանն ասաց՝ կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ նրանց չխանգարելը, ոչ թե մարդկանց կամքը ձևավորելն է, այլ քաջալերելը, նրանց ստեղծարար ունակություններն ու հմտությունները զարգացնելը: Նա նշեց՝ ասվածը Հայաստանում տասնյակ օրինակներ ունի:
«Երեկ, օրինակ, բոլորս մասնակցում էինք Երևանի գինու փառատոնին: Այն երեք տարում կրկնապատկվել, եռապատկվել է իր մասշտաբներով: Կառավարությունն այստեղ ունեցել է սիմվոլիկ դերակատարում. ընդամենը հնարավորություն է տվել, որ մարդիկ կարողանան իրենց ստեղծարար ընդունակություններն իրականացնել: Տեսնում ենք երևույթ, որն իսկապես հեղափոխական նշանակություն ունի, որը փոխում է ոչ միայն մարդկանց տնտեսական հարաբերությունները, ոչ միայն տրամադրությունը, այլև երկրի տրամադրությունը, իմիջը»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարն ասաց՝ իրենց հիմնական ուղերձը ՀՀ քաղաքացիներին հետևյալն է՝ «Դուք ուժեղ եք և դուք կարող եք: Կարող եք զարգացնել և իրացնել ձեր ստեղծարար տաղանդը, ընդունակությունները»: Նա կրկին հիշեցրեց՝ կառավարության հիմնական խնդիրը չխոչընդոտելն է, բոլոր նախաձեռնությունները քաջալերելը, նշեց, որ այսօր հենց այս քաղաքական ուղեգիծն են իրականացնում, այս խնդիրն են լուծում ամենօրյա ռեժիմով:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...