Ի՞նչ կարող էր անել ՀՀ քաղաքացին հեղափոխությունից առաջ և հետո. Փաշինյանը տալիս է հարցի պատասխանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+18.09 oC

Ի՞նչ կարող էր անել ՀՀ քաղաքացին հեղափոխությունից առաջ և հետո. Փաշինյանը տալիս է հարցի պատասխանը

11:29 04.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է «Իմ քայլը հանուն Արարատի» ֆորումին: Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշեց, որ տնտեսական փոփոխությունները բացարձակ առաջնահերթություններ են, բայց դրանց կարևոր նախադրյալն այն փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունն է, որ դրված է դրանց հիմքում, և այդ պատճառով հարկ է համարում ևս մեկ անգամ խոսել այդ մասին:

Փաշինյանը շեշտեց՝ այդ գաղափարը և գաղափարախոսությունը համարում են անհատական ջանքը: Նա ասաց՝ բոլորի համար պարզ է հետևյալ հարցի պատասխանը՝ ինչպիսին էր փիլիսոփայությունը հեղափոխությունից առաջ և հետո, ինչ կարող էր անել քաղաքացին: Հեղափոխությունից առաջ, ըստ վարչապետի, պատկերը հետևյալն էր. ՀՀ քաղաքացին, ըստ էության, ոչ մի բան չէր կարող անել, կամ, եթե նույնիսկ կարող էր անել, շատ սահմանափակ, այն էլ՝ որոշակի թույլտվությամբ, որոշակի հովանավորությամբ:

«Իսկ այդ համակարգում ովքե՞ր էին, որ կարող էին անել ինչ-որ բան, դրանք էլիտայի ներկայացուցիչներ էին, համարյա կիսաստվածներ, ովքեր կարող էին որոշել մարդկային ճակատագրեր, ովքեր կարող էին որոշել ամեն ինչ, անել ամեն ինչ, ովքեր սահմանափակված չէին ոչնչով: Նրանք, այո՛, ըստ էության, կիսաստվածային կարգավիճակ ունեին ՀՀ-ում: Ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո ըստ այդմ. հեղափոխությունից հետո փոխվել է այդ հարցերի պատասխանը: Ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին, պատասխանը հետևյալն է. ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, ՀՀ քաղաքացու ոչ մի հնարավորություն ոչնչով սահմանափակված չէ՝ պայմանով, որ մենք խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխության մասին, օրինական գործողությունների, այն գործողությունների մասին, երբ օգտվում են սեփական ազատություններից, բայց հարգում են ուրիշների ազատությունը»,- ասաց նա՝ նշելով, որ այս փոփոխությունը Հայաստանը դարձնում է և պիտի դարձնի աշխարհի առաջատար տնտեսությամբ պետություններից մեկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP