Որքա՞ն աշխատավարձ են ստանում տիեզերագնացները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Որքա՞ն աշխատավարձ են ստանում տիեզերագնացները

18:50 18.05.2019

Վստահաբար շատերն են մանուկ ժամանակ երազել տիեզերագնաց դառնալ: Եվ  զուր չեն դարձել, քանի որ տիեզերագնացների  ու աստղագնացների աշխատավարձը կարելի է  համարել իսկապես տիեզերական, թեև ամեն ինչ համեմատության մեջ է ակնհայտ: Եթե համեմատենք տիեզերագնացների աշխատավարձը խոշոր  կորպորացիաների ղեկավարների կամ բարձրաստիճան չինովնիկների աշխատավարձերի հետ, ապա դրանք միանգամայն համեստ կարող են թվալ: Մյուս կողմից՝ եթե  համեմատենք  բյուջետային հիմնարկների հասարակ աշխատակիցների աշխատավարձերի հետ, դրանք իսկապես աստղաբաշխական են:

Ռուս տիեզերագնացների վարձատրությունը, օրինակ՝ կարգավորվում է 1993 թվականի մայիսի 17- ին ընդունված կառավարության որոշմամբ: Վերջին անգամ այն փոխվել է 2016 թվականի մարտին:  Դրանով տիեզերագնացներին թույլատրվել է մասնակցել  միջազգային ծրագրերի, փորձարկումների և հետազոտությունների, իսկ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ստանալ դրամական պարգև: Տիեզերագնացների թռիչքները ևս պարտադիր ապահովագրվում են:

 Լրացուցիչ վճարումներ են համարվում 

Պարտականությունների բարեխիղճ կատարման համար տրամադրվում է 25 տոկոս հավելավճար,

  • Հատուկ պայմաններում աշխատանքի համար՝ ամսական 40 տոկոս հավելավճար,
  • Աշխատանքային ստաժի համար, յուրաքանչյուր երկու տարվա ծառայությունից հետ,  տրամադրվում է 10 տոկոս հավելավճար: 5 տարի հետո հավելավճարն ավելանում է ևս 5 տոկոսով, իսկ 25 տարվա աշխատնքային ստաժ ունեցողներին տրվում է 40 տոկոս  հավելավճար,
  • Պարգևատրում՝ 13-րդ աշխատավարձ,
  • Գիտական կոչման համար՝ աշխատավարձի 15-25 տոկոսի չափով,
  • Այսպիսով, ռուս տիեզերագնացների միջին աշխատաարձը կազմում է 120 000 ռուբլուց  քիչ ավելի,
  •  Յուրաքանչյուր թռիչքից հետո տիեզերագնացներին տրվում են դասակարգումներ, որոնք վերածվում են  հավելավճարների:

2010 թվականին ռուսական միջազգային տիեզերակայանի ղեկավար Վլադիմիր Սոլովյովը  պատմել է, որ կես  տարի կայանում անցկացնելու համար  ստացել է 150 000 դոլար:

Եվ այսպես,

1. Տիեզերագնացի թեկնածուն ստանում է 60 000 ռուբլի աշխատավարձ,

2. Տիեզերագնացը՝ 63 000 ռուբլի,

3. Ինստրուկտոր-տիեզերագնացը՝88.450 ռուբլի,

4. Տիեզերք թռած տիեզերագնացը՝ 69 600 ռուբլի:

Ի տարբերություն ռուս գործընկերների՝ ամերիկացի տիեզերագնացներն ավելի կայուն ու բարձր եկամուտ ունեն: ԱՄՆ-ում կա երկու կատեգորիա՝ ռազմական  և քաղաքացիական տիեզերագնաց:

Քաղաքացիական տիեզերագնացներին տրվում է GS-11-ից  մինչև GS-14 կարգ, վարձատրությունը կազմում է 5.300 դոլարից մինչև 11.790 դոլար ամսական:

Ռազմական տիեզերագնացներին տրվում է 0-4-ից մինչև 0-6 կարգ, վարձատրությունը՝  6500-ից 86050 դոլար ամսական: Նրանք կարող են ունենալ արտոնություններ սննդամթերքի, բնակարանի ձեռքբերման,  նաև ավիատոմսերի գնման ժամանակ: Սննդի գումարի փոխհատուցումը կարող է կազմել ամսական մինչև 1100 դոլար, բնակարանի վճարի համար կարող է տրվել ամսական 1600 դոլար:

Եվրոպայում տիեզերագնացներին տրվում են A2-A4 կարգավիճակներ: Ըստ այդմ՝ աշխատավարձը սկսում է 5467 եվրոյից: Ավելի փորձառուները ստանում են 6746 եվրո աշխատավարձ ամսական: Տիեզերք թռածները ստանում են 7839,42 եվրո ամսական աշխատավարձ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

BACK_TO_TOP